Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ բնապահպանության նախարարը  մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին

ՀՀ բնապահպանության նախարարը  մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային 
համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը  մայիսի 13-14-ը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին, որը միտված է խթանելու պետությունների ջրային անվտանգությունը` ջրային ռեսուրսների միջոլորտային կառավարման միջոցով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովին մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ ավելի քան 124 երկրի պատվիրակություն, 37 երկրի նախարար, ինչպես նաև բիզնես ոլորտի, դոնոր կազմակերպությունների և խոշոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Թեմատիկ նիստերի ընթացքում քննարկվել են պետությունների համագործակցության միջոցով ջրային ոլորտի կառավարման և ազգային ու միջազգային մակարդակներում կայուն զարգացմանն ուղղված միջոցառումները:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը համաժողովի շրջանակներում նաև հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Շամիլա Նայիր-Բեդուելի հետ և քննարկել Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի և գեոպարկերի հիմնման գործընթացը։

Բնապահպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Հարավային Կորեայի շրջակա միջավայրի նախարար Չո Մյունգ-Ռայեի և Պորտուգալիայի շրջակա միջավայրի և անցումային էներգետիկայի նախարար Ժոաո Պեդրո Մատոս Ֆերնանդեսի հետ, որոնց ընթացքում դիտարկվել են պետությունների համագործակցության շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքը և նախատեսվող ծրագրերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]