1251 դիտում
10:06 23-01-2021
Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը
Արցախի արտգործնախարարությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
«Գոհունակությամբ ենք նշում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն արտահայտված է հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» բանաձևերում-ամենամյա հաշվետվություններում», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նաև կարևորել է բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: «Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդարանը նաև առանձին կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել օտարերկրյա զինյալների, ահաբեկիչների ենթադրյալ ներկայության և կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ:
Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ», - նշում է ԱԳ նախարարությունը` հավելելով` համամիտ են Եվրախորհրդարանի տեսակետի հետ, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Գոհունակությամբ ենք նշում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության...
Опубликовано Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs Пятница, 22 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
7291 դիտում
23:13 02-06-2017
Չինաստանը մշտապես իրագործել է ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը Հյուսիսային Կորեայի վերաբերյալ
Այս բաժնից
505 դիտում
19:25 23-04-2024
ԵԿՄ-ի անդամներից մեկը միության շարքերը լքելու դիմում է գրել
271 դիտում
19:15 23-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
277 դիտում
19:03 23-04-2024
Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Տավուշում սահմանազատման գործընթացին