▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխան 6 տարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն՝ ազատ ընտրության սկզբունքով

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրեններին, այս մասին տեղեկանում են նախարարության ֆեյսբուքյան  էջից:

«Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրումը միտված է խթանելու դպրոց-մշակութային օջախ կապը: Երեխան առնվազն վեց տարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն՝ ազատ ընտրության սկզբունքով, առանց որևէ պարտադրանքի, իսկ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն», – ներկայացնելով դպրոցական աբոնեմենտային համակարգի ընդհանուր սկզբունքները՝ ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը:

 

 

 

 

 

 

 

 

Նախարարի տեղեկացմամբ, համակարգը կներդրվի 2018-ի հոկտեմբերից՝ հանրապետության դպրոցների աշակերտների թիվը հստակեցնելուց հետո, քանի որ մշակութային երեք հաստատություն (թատրոն, թանգարան կամ պատկերասրահ և համերգասրահ) մեկանգամյա այցելության համար նախատեսված աբոնեմենտները թողարկվելու են դպրոցականների ճշգրիտ թվին համապատասխան:

 

 

 

 

 

 

 

 

Նախարար Լիլիթ Մակունցն ու փոխնախարար Նազենի Ղարիբյանը լսել են թանգարանների պատասխանատուների դիտարկումներն ու առաջարկությունները նոր համակարգի վերաբերյալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին