Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում

Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում  2022թ. կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի և արդյունքից չեն զրկվի մրցումների ընթացքում կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:  Իսկ  եթե վարակը առաջանա  մինչև եզրափակիչը, ապա  մարզիկը կամ թիմը ավտոմատ կերպով կստանան արծաթե մեդալ։ Անհատական մրցումների դեպքում կշնորհվի երկու արծաթե մեդալ:  Նման որոշում է կայացրել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը:

Նույն  կանոնները գործել են ամռանը տեղի ունեցած Տոկիոյի խաղերի ժամանակ:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]