Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Նրանց գլխավոր խնդիրն այժմ Նիկոլի վարկանիշը գցելն է. նախկին ռեժիմի թափթփուկներն ուզում են ցույց տալ, որ այս իշխանությունը քաշ չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, ԱԺ-ն կողմ քվեարկեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, և այժմ պետք է որոշում կայացնի Սահմանադրական դատարանը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը, և ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

– Սերժ Սարգսյանն իր իշխանավարման տարիներին հատուկ ծրագիր կազմեց, ու դրա ճարտարապետներն էին ինքը, Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյան կոչեցյալները։ Այդ ծրագրի էությունը հետևյալն էր՝ մինչև 2040-2050 թվականը պետք է իշխանությունն իրենց ձեռքերում լիներ, ու դրա երաշխավորը դարձրին Սահմանադրական դատարանը։ Կազմեցին սատանայական Սահմանադրություն, ու ոնց պտտվում ես՝ հակասության  ես հանդիպում  ու թակարդի մեջ  հայտնվում։

Մինչև իշխանության գալը՝ թե՛ Նիկոլը, թե՛ մենք ասում էինք, որ այս Սահմանադրությունը չարիք է հայ ժողովրդի գլխին ու խայտառակ կեղծիքներով է անցկացված։ Ժողովուրդը քվեարկության չի գնացել, իսկ իրենք գրել ու թվեր են կրակել, Սերժի ասած՝ ինչքան ուզեցել՝ խփել են։ Այդ թյուրիմացությանն էլ դրեցին Սահմանադրական դատարանի նախագահ, որովհետև այդ թյուրիմացությունն էր այդ ամենի համահեղինակը։ Հիմա տեսեք՝ Ազգային ժողովը Հայաստան պետության թիվ մեկ մարմինն է, բայց ԱԺ-ն չի կարողանում այդ թյուրիմացությանը հեռացնել։ 9-ը դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկի, բայց հնարավոր է չքվեարկեն, ու այդ որոշումը չանցնի։ Պետք է փոխել Սահմանադրությունը, հիմքը։ Եթե հանկարծ 6 դատավոր կողմ չքվեարկի, ու Ազգային ժողովի որոշումը չանցնի, ուրեմն սա նոր իշխանություններին դաս կլինի, որ խելքի գան ու օր առաջ նախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հանցագործ, կոռումպացված և սեփական ժողովրդի կողմից զիբլանոցը նետված նախկին ռեժիմի թափթփուկներն ու մնացորդները փոխանակ դաս քաղեն իրենց տխրահռչակ անցյալից՝ սկսում են աջուձախ վայրահաչել ու  երկրում անկայունություն ստեղծել։ Նրանց գլխավոր խնդիրն այժմ Նիկոլի վարկանիշը գցելն է։ Տեսեք՝ Քոչարյան կոչված բանդիտ հանցագործը գնացել հիվանդանոցում պառկել է, իբր վիրահատություն ունի։

– Նույնիսկ կարծիք կա, որ միտումնավոր ցանկանում է հետաձգել դատավարությունը։

– Ամեն ինչ անում է, որ դատական պրոցեսը չտեսնի, որ սայլը տեղից չշարժվի։ Հիմա նորից կասեն՝ տեսեք, ԱԺ-ն քաշ չունի, չի կարողանում այդ խրտվիլակին գործից հանել։ Իհարկե կհանեն, եթե ճիշտ ուղղությամբ գնան ու նախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ։ Սրանք փոխանակ իրենց խայտառակ անցյալից դասեր քաղեն՝ աջուձախ վայրահաչում են։

– Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանին մերժած իշխանությունը մի Հրայր Թովմասյան չի կարողանում մերժել։

Իհարկե, դա խայտառակություն է։ Իրենք ուզում են մի իրավիճակ առաջ բերել, որով ցույց կտան, թե այս իշխանությունը քաշ չունի, թույլ է։ Մանդատն իրենց ձեռքն է, իրենք պետք է որոշումներ կայացնեն։ Հեղափոխության բացատրությունը գերազանց ներկայացրել է աշխարհահռչակ Վիկտոր Հյուգոն։ Նա ասել  է՝ հեղափոխություն նշանակում է վերադարձ կեղծից իրականին։ Ինչքան կեղծիք է եղել, պետք է դուրս գա ջրի երես, մաքրվի, ու սկսենք նոր էջից։ Մենք կարողանո՞ւմ ենք այդ սրիկայությունները  մաքրել ու սկսել նոր էջից, պարզվում է՝ չենք կարողանում։ Եթե չենք կարողանում, ուրեմն կա՛մ թույլ ենք, չենք կարողանում, կամ էլ ճիշտ ուղղությամբ չենք գնում։ Հեղափոխությունը թավշյա չի լինում, լինում է երկաթյա, աղբը պետք է մաքրել ու գնալ նույն էջից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում