▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկ Էնգելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Էնգելին Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ և նրան մաղթել կուսակցական բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերը Եվրախորհրդարանում պարբերաբար բարձրացնելու, ինչպես նաև Արցախի ժողովրդի արդարացի պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար:

 

 

Ֆրանկ Էնգելը վստահեցրել է, որ շարունակելու է ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ: Միաժամանակ, նա Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության առաջիկա ծրագրերն ու անդրադարձել երկրի քաղաքական կյանքում առկա իրավիճակին:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող թեմաների:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ֆրանկ Էնգելի կինը հայուհի է՝ Տաթև Մանուկյանը. զույգը ծանոթացել է Տաթևում. երկուսն էլ առանց իրար ճանաչելու խնդրել էին իրենց ընդհանուր ծանոթին տանել իրենց Տաթևի վանքը տեսնելու, և, ի վերջո, հայտնվել էին նույն մեքենայում:

 

 

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Ղարաբաղյան հակամարտության միակ խելամիտ լուծումն է: Եթե լիներ այլ լուծում, այն արդեն գտնված կլիներ 25 տարվա բանակցությունների ընթացքում: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա կա մի պարզ տրամաբանություն՝ եթե պարտվում ես պատերազմում, ապա տարածքները նույնպես կորցնում ես: Որքան հիշում եմ՝ 1990-ականներին հենց Ադրբեջանն էր, որ սկսեց պատերազմ, և նրանք պարտվեցին»: Այսպիսի կարծիք է հայտնել եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն իր հարցազրույցերից մեկում՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլը:

 

 

 

Ավելի վաղ Տաթևը հրապարակել է իր և Ֆրանկ Էնգելի լուսանկարը, որում նրանք հայկական ազգային տարազներով են: Լուսանկարին կից Տաթևը գրել էր.

«Կենացդ, հայո՛ց բանակ! Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էր, երբ մեր բուռն քննարկումների ընթացքում Ֆրանկն ասաց. «Դրանք (ադրբեջանցիները) ոչ մի միլիմետր հող չեն վերցնի, եթե նույնիսկ ես ստիպված լինեմ զինվորական համազգեստ հագնել...»... Փշաքաղված ժպտացի ու ասեցի. «Սա ավելի ազդեցիկ էր, քան «Ես քեզ սիրում եմ»-ը...»:

Լյուքսենբուրգցի պատգամվոր Ֆրանկ Էնգելն ու Տաթև Մանուկյանն ամուսնացել են հունիսի 3-ին. պսակադրությունը տեղի է ունեցել Խոր Վիրապ վանքում:

Հավելենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկ Էնգելին և նրա հայուհի կոնջն ընդունել էր 2018-ի հունիսին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին