211652_close_icon
views-count1818 դիտում article-date 13:51 08-09-2020

Գերմանիայում հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներկայացվի

Գերմանիայում կանցկացվեն BioNTech ընկերության և դրա ամերիկյան գործընկեր Pfizer դեղագործական արտադրողի կողմից մշակված SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, գրում է [url=https://korrespondent.net/world/4271687-v-hermanyy-anonsyrovaly-vypusk-vaktsyny-ot-koronavyrusa-v-oktiabre?fbclid=IwAR2CvZZUATJv0pgCsno1qMy63nnjsRr3HBnEbhTTnwm1pBbSos5b25f7Uls]korrespondent.net[/url]-ը։ Աղբյուրը մանրամասնում է, որ Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտն արդեն հավանություն է տվել պատվաստանյութի՝ այսպես կոչված երկրորդ և երրորդ փուլի համապատասխան փորձարկումներին։ Նշվում է, որ Գերմանիայում անցկացվող փորձարկումները հուլիսին մեկնարկած միջազգային հետազոտությունների մաս են ազմում։ Նախատեսվում է, որ փորձարկումներին մասնակցելու է մինչև 30 000 կամավոր, որոնք պատվաստանյութ կամ պլացեբո են ստանալու։ Ներկայում պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին աշխարհի 120 հետազոտական կենտրոններում արդեն 25 000 կամավոր է մասնակցել։ «Փորձարկումների մեծամասշտաբ, վերահսկվող երրորդ փուլի անցկացումը կարևոր պայման է պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը վերջնականապես հաստատելու համար»,- ընդգծել է BioNTech ընկերության համահիմնադիր Ուգուր Սահինը։ Նշվում է, որ եթե փորձարկումները հաջող ընթանան, ապա երկու ընկերությունն էլ հոկտեմբերին դիմում կներկայացնեն պատվաստանյութը շուկա հանելու համար։ Թույլտվության դեպքում նախատեսվում է մինչև այս տարվա վերջ մինչև 100 միլիոն չափաբաժին թողարկել, իսկ մինչև 2021 թվականը ծրագրվում է այդ թիվը հասցնել մինչև 1,3 միլիարդի։

Նմանատիպ նյութեր