Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մենք ունենք այն ներուժը, որով կարող են շահել փոքր երկրների ԵԱ-ն. Ռեքս Կալամյան  

Մենք ունենք այն ներուժը, որով կարող են շահել փոքր երկրների ԵԱ-ն. Ռեքս Կալամյան

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի նոր մարզիչ, NBA-ում 30 տարվա փորձառություն ունեցող Ռեքս Կալամյանը մեծ հույսով և նպատակներով է միացել ընտրանուն:

«Մենք հայ բասկետբոլիստների հետ կապ հաստատեցինք դեռևս 2-3 ամիս առաջ` փորձելով նախապես նրանց ներկայացնել, թե ինչպիսին է լինելու մեր մարզումային գործընթացը: Շաբաթներ առաջ էլ մի քանի հայ բասկետբոլիստների հետ աշխատեցինք: Բասկետբոլիստները լավ մարզավիճակում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կալամյանը:

Վերջինս առանձնացրեց, որ այս պահի դրությամբ, թիմը կայացման, մեկը մյուսին  հասկանալու փուլում է:

«Ես իսկապես կարծում եմ, որ մենք ունենք այն ներուժը, որով կարող ենք շահել Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:Սակայն կարևոր է իմանալ, թե ինչ ֆունկցիոնալ վիճակում են մյուս թիմերը, քանի որ բոլորն են անցնում այս նախապատրաստական փուլը: Ինձ դուր եկան այն բասկետբոլիստները, որոնք թիմին են միացել ներքին առաջնությունից: Մեր խնդիրը ոչ միայն հայկական բասկետբոլը կայացնելն է, այլև այն լավ հիմքի վրա դնելը»,-ասաց մասնագետը:

Կալամյանն երկրորդ անգամ է հայրենիքում, և իր խոսքում առանձնացրեց, որ իր տատիկը երջանիկ կլիներ, տեսնելու, որ թոռը Հայաստանի հավաքականն է մարզում:

Հայաստանի բասկետբոլի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաքի միջոցով նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը (ԵԱ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]