Tuesday, 23 04 2024
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Ռուս-ադրբեջանական նոր գործարքի վտանգավոր ուրվականը

Ռուսաստանում այսօր մեկնարկում է «Բանակ 2017» խորագրով գագաթնաժողով-ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու է ռուսական ռազմական նորագույն տեխնիկան: Այդ ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Մոսկվայում կլինի նաև ադրբեջանական պատվիրակություն և ըստ «Իզվեստիա» ռուսական պարբերականի, Ադրբեջանը կարող է լինել նորագույն C 500 ՀՕՊ համակարգի պոտենցիալ գնորդների թվում: Այդ համակարգն արդեն հայտնի C 400-ի նորացված տարբերակն է, ըստ փորձագետների, և որսում է գրեթե ամեն ինչ: Իհարկե կասկածից վեր է, որ ամենակարողության մասին գնահատականները նաև պարունակում են քարոզչական զգալի տարրեր, սակայն, այդուհանդերձ այն, որ Ադրբեջանը կարող է լինել այդ համակարգերի գնորդների շարքում, առաջացնում է մի շարք հարցեր:

Բանն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմա-տեխնիկական հարաբերակցությունը ներկայումս բնորոշվում է առաջին հերթին ռազմավարական զսպման հայկական մեխանիզմների առկայությամբ, առաջին հերթին՝ «Իսկանդեր»-ի: Մնացյալ հարթություններում Բաքուն մեծ կամ փոքր, բայց առավելություն ունի, ինչն իհարկե նրան չի տալիս լոկալ գործողություններով հաջողության հասնելու հնարավորություն, քանի որ, չնայած քանակական և սպառազինության արդիականության տեսանկյունից որոշակի առավելությանը, այդուհանդերձ հայկական զինված ուժերն իրենց մարտունակությամբ և պաշտպանության կազմակերպմամբ չեզոքացնում են այդ առավելությունը: Իսկ Ապրիլյան պատերազմից հետո առաջնագծի համալրումը էլ ավելի է ամրացրել հայկական դիրքերը: Սակայն խնդիրն այն է, որ առավել խոշոր ծավալի սադրանքների հնարավորության դեպքում Բաքուն կարող է ստանալ կամ իրացնել իր առավելությունը, այսպես ասած՝ քանակի հաշվին, որը չի կարողանում անել ավելի լոկալ իրավիճակներում:

Եվ այստեղ արդեն էական նշանակություն ստանում է Հայաստանի ռազմավարական զսպման կարողությունը, հեռահար հրթիռների և դրանց այսպես ասած «զարդ» հանդիսացող «Իսկանդեր»-ի միջոցով: Ըստ այդմ, ցանկացած հեռանկար, որը կարող է հիմք տալ Բաքվին չեզոքացնել, գտնել Հայաստանի ռազմավարական զսպման կարողությունները չեզոքացնելու տարբերակները, Հայաստանի համար դառնում է խիստ մտահոգիչ: Այդ տեսանկյունից ինքնին մտահոգիչ է C 400-ի մասով Թուրքիայի հետ գործարքը, որից ինչ-ինչ տարբերակների դեպքում կարող է օգտվել նաև Բաքուն, թեև, իհարկե, հստակ չէ, որ այդ համակարգերը ի զորու են հակազդել հենց ռուսական «Իսկանդեր»-ին:

Սակայն մտահոգությունը կարող է ավելին լինել C 500-ի դեպքում, եթե այն առավել արդիական և բարձր հնարավորություններով համակարգ է: Առավել ևս, մի քանի շաբաթ առաջ ռուսական պաշտոնական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարության ֆոնին, թե Բաքուն ունի «Իսկանդեր»-ի չեզոքացման հնարավորություն: Առավալ ուշագրավն այն էր, որ Ռուսաստանը դա ընդունեց բավական հանգիստ, կարծես խոսքը պարսատիկի քարին հակազդելու հնարավորության մասին էր: Եվ դա էլ հարց է առաջացնում, թե արդյո՞ք չկա ռուս-ադրբեջանական գործընթաց, կապված նորագույն ռուսական ՀՕՊ համակարգ ձեռք բերելու հետ, որը կօգնի չեզոքացնել Հայաստանի ռազմավարական զսպման առավելությունը: Այդ հանգամանքը պետք է լինի հայկական կողմի չափազանց մեծ ուշադրության կենտրոնում: Թեև այժմ դա թվում է հեռու, բայց մի քանի տարին, խոշոր հաշվով, շատ քիչ ժամանակ է, երբ խոսքը վերաբերում է ռազմավարական դիմակայության մասին, և եթե այժմ արդեն Հայաստանը շատ սուր կերպով չկանխի որևէ ռիսկ, անգամ այդպիսի բանակցության ռիսկ էլ չասած հնարավոր ռուս-ադրբեջանական համաձայնության մասին, ապա մի քանի տարի անց մենք կարող ենք կանգնել բավական լուրջ փաստի առաջ, իր ծանրությամբ և վտանգավորությամբ մի քանի անգամ գերազանցող Ապրիլյան պատերազմը, որը հետևանքն էր նաև մի քանի տարի առաջ մի քանի միլիարդանոց ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործարքը չկախնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում