×


«2020-ից սպասելիքներս շատ ավելի անձնական էին եւ իրականացել են». Արփի Գաբրիելյան (տեսանյութ)

Ամանորին ընդառաջ զրուցել ենք դերասանուհի Արփի Գաբրիելյանի հետ։





-Հիշո՞ւմ եք՝ ինչ երազանք եք պահել անցած Նոր տարուն։ Այն իրականություն դարձա՞վ։
-Այո, հիշում եմ։ Երազանքս կապված է եղել ընտանիքիս հետ, որովհետեւ նոր կյանք էի մտնում... կյանքի նոր փուլ, նոր կարգավիճակ, նոր տուն, եւ, բնականաբար, երազանքս, կապված այդ ամենի հետ, իրականացավ։

- Հետաքրքիր է՝ առհասարակ ինչպե՞ս եք նշում Ամանորը։
- Գործի բերումով մշտապես աշխատանքի ենք լինում։ Բայց այս տարի այլ է լինելու։

-Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Նոր տարին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք տարուց։
-Այս տարի Ամանորը չենք նշելու։ Եվ ես կարծում եմ՝ գրեթե բոլորն այս տարի այն չեն նշելու։ Տանն ենք լինելու Ամանորին՝ հարազատների կողքին։

-Սիրու՞մ եք նվերներ տալ կամ ստանալ։ Արդեն հասցրե՞լ եք կատարել ամանորյա գնումները։ Ի՞նչ նվերներ եք պատրասվում անել Ձեր սիրելիներին եւ հարազատներին։
-Բնականաբար, այս տարի մի քիչ այլ է, տոնական եռուզեռը տարբերվում է նախորդ տարիներից։ Այս տարի Ամանոր չենք նշելու, բայց նվերներ, կարծում եմ, գոնե հարազատներին պետք է անել։ Ամանորյա գնումներն այս տարի օնլայն եմ արել, որովհետեւ գիտեք, թե հիմա որքան դժվար է դուրս գալ տնից եւ ժամանակին հասնել նպատակակետին՝ հաշվի առնելով խցանումները։ Այնպես որ, փորձել եմ գնումները կատարել օնլայն։ Քիչ գնումներ եմ այս տարի արել՝ շատ նեղ ընտանեկան։ Մայրիկիս եմ նվեր գնել, փոքրիկիս եւ Միհրանին։ Մայրիկիս գնել եմ իր սիրած օծանելիքը, փոքրիկիս գնել եմ կերակրաթոռ, իսկ Միհրանին երկար էի մտածում՝ ինչ կարելի է նվիրել, որովհետեւ շատ-շատ նվերներ ենք միմյանց անում, նույնիսկ՝ առանց առիթի։ Այնպես որ մտածեցի, որ կարելի է պետքական ինչ-որ նվեր անել։ Եվ հիշեցի, որ Միհրանը փորձում էր անցնել IQOS-ի, գնեցի IQOS հենց իրենց օնլայն կայքից։ Ինչո՞ւ այդպես որոշեցի, որովհետեւ կարեւորեցի տան օդի մաքրությունը։ Միհրանը կանցնի IQOS-ի։

-Հետաքրքիր է՝ այս տարիքում ի՞նչ կցանկանայիք Ձմեռ պապիկից։
-Ձմեռ պապից նախ առաջինը ցանկանում եմ մեր հայրենիքին խաղաղություն, բայց մշտական, հարատեւ խաղաղություն։ Մնացածը, ինձ թվում է, հերթով կլինի։

- Ո՞րն է Ձեր սիրելի ամանորյա ֆիլմը։
-Շատ-շատ են։ Ես ֆիլմեր սիրող անձնավորություն են, հաճախ եմ դիտում։ Այնպես որ, շատ-շատ են, չգիտեմ՝ որ մեկը նշել։ Ամանորյա բոլոր ֆիլմերը սիրում եմ եւ ամեն տարի դիտում եմ կարծես առաջին անգամ։

Արփի Գաբրիելյանը


-Ի՞նչ սպասելիքներ ունեիք 2020-ից, ի՞նչ պլաններ հասցրիք իրականություն դարձնել, եւ ինչպե՞ս կարողացաք հաղթահարել 2020-ին մեզ բաժին հասած այսքան դժվարությունները։
-2020-ից սպասելիքներս շատ ավելի անձնական էին, շատ ավելի ընտանեկան։ Այդ ամենը իրականացել է, շնորհակալ եմ Աստծուն։ Աշխատանքային առումով փոքր-ինչ դադարների եւ դժվարությունների տարի էր, ու ինձ թվում է՝ բոլորի համար էր այդպիսին։

-Ձեր մաղթանքը մեր ազգին։
-Մաղթում եմ ուժ մեր ազգին, մաղթում եմ վստահություն եւ ուզում եմ, որ շատ կրթվենք, կրթենք մեր երեխաներին, ինքնակրթվենք։ Որովհետեւ մտավոր ներուժն օգտագործելը շատ-շատ կարեւոր է, եւ հիմնական պայման է հանդիսանում մեր երազած Հայաստանը ստեղծելու հարցում։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին