1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նշում է հիմնադրման 50- ամյակը

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նշում է  հիմնադրման 50-
ամյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բնօրրանը ներկայացնող «Էրեբունի» արգելոց-թանգարանն այս տարի նշում է իր 50–ամյակը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 50 տարի առաջ, 1968թ. հոկտեմբերի 19-ին իր  դռները բացելով հանրության առջև` «Էրեբունի» թանգարանն  այցելուներին ներկայացրեց Երևանը՝ որպես աշխարհի հնագույն մայրաքաղաք՝ հիմնադրված 2800 տարի առաջ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի ստեղծումը, ի նշանավորումն Երևանի 2750-րդ տարեդարձի,  անմոռանալի է յուրաքանչյուր հայի հիշողության մեջ:  Արդեն 50 տարի ներկայանալով  հայ և օտարերկրյա քաղաքացիներին` «Էրեբունի» հնավայրն ու թանգարանը դարձել են Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի այցեքարտը: Արգելոց-թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող  3 նշանավոր հնավայրերի` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Այն հանդիսանում է  հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում:

Գործունեության 50 տարվա ընթացքում իր եզակի արժեքներով, բազմաբնույթ ծրագրերով և միջոցառումներով թանգարանն անում է ամեն ինչ՝ ուրարտական հզոր ժառանգությունը ճանաչելի դարձնելու, պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու   համար:                                                                                              Հոբելյանական

Միջոցառումը կմեկնարկի Էստոնիայի նկարիչների միության նախագահ Արսեն Քլյանի կողմից «Էրեբունի» թանգարանի  50-ամյակին նվիրված Արգիշտի արքայի դիմաքանդակի հանդիսավոր բացմամբ: Միջոցառման շրջանակում թանգարանի հյուրերի ներկայությամբ կբացվի դեռևս 2002թ., Էրեբունի-Երևանի 2784-րդ տարեդարձի ժամանակ «Էրեբունի» թանգարանին ի պահ տրված փակ սունդուկը, որի բացումը նախատեսված է եղել Երևանի 2800-ամյակին: Դասական և ազգային երաժշտական կատարումներից հետո միջոցառումը կավարտվի «Էրեբունի» արգելոց-թանգարանի գործունեության մեջ ներդրում ունեցող անձանց «Էրեբունի-50» հուշամեդալով և պատվոգրերով պարգևատրելու հանդիսավոր արարողությամբ:

Միջոցառումը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 26-ին, ժամը`16:00-ին, «Էրեբունի» թանգարանում ( ք.Երևան, Էրեբունի 38, հեռ. +374 10 43-26-61):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]