1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հանրապետությունում արձանագրվել է արտակարգ իրավիճակների դեպքերի աճ

Հանրապետությունում արձանագրվել է արտակարգ իրավիճակների դեպքերի աճ

ԵՐԵՎԱՆ,2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրապետությունում 2017 թվականի հունվար-հունիսին  գրանցվել է արտակարգ իրավիճակների 5 940 դեպք, ինչի հետևանքով տուժել է 5 014 մարդ` 149-ը զոհվել , 4 865-ը` վիրավորվել, իսկ 1 946-ը` ժամանակավորապես տարհանվել:  Նախորդ տարվա համեմատ այս տարի արտակարգ իրավիճակների դեպքերի  որոշակի աճ է նկատվել: 2016 թվականի հունվար-հունիսին Հայաստանում գրանցվել է արտակարգ իրավիճակի 5 101 դեպք , ինչի հետևանքով տուժել է 4 253 մարդ (139-ը զոհվել են, 4 114-ը` վիրավորվել), 2 787-ը` ժամանակավորապես տարհանվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ուժեղ քամու, փոթորիկի, մրրիկի, պտտահողմի և փոշեփոթորիկի պատճառած վնասը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 106  մլն դրամ, կարկուտինը՝ 5 390.3 մլն դրամ, վեգետացիոն շրջանում ցրտահարությանը՝ 116  մլն դրամ, հրդեհներից՝ 418.5 մլն դրամ:

2017 թվականի hունվար-հունիսին արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքների իրականացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1 252 աշխատակից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]