Team Telecom Armenia-ն՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գործընկեր27 օգոստոսի 2021 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել: Գործակցության շրջանակում Team Telecom Armenia-ն դառնում է ազգային հավաքականի գործընկերը և իր աջակցությունն է ցուցաբերելու ՀՖՖ խաղադաշտերի կոմունիկացիոն ենթակառուցվածքներն արդիականացնելու և VAR համակարգը ներդնելու հարցում: «Ֆուտբոլն աշխարհում ամենաթիմային խաղն է: Թիմայնությունը նաև մեր ընկերության կորպորատիվ մշակույթի հիմնարար սկզբունքն է, ուստի խորհրդանշական է, որ Team-ը նոր բրենդով առաջին խոշոր համագործակցությունը սկսում է հենց ազգային թիմի հետ», -նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ուրախ է, որ Team Telecom Armenia-ն միանում է մեր ֆուտբոլային ընտանիքին: Մենք միշտ ուրախ ենք նոր գործընկերներ ունենալ, հատկապես այն պահին, երբ մենք լիահույս ենք՝ Հայաստանի հավաքականը կանգնած է մեծ հաջողության շեմին: Ինչպես ասում է Հայաստանի հավաքականի կարգախոսը՝ միասնությունն ուժ է, և ես կարծում եմ, որ միասնական ջանքերով, մենք էլ ավելի մեծ բարձունքների կհասնենք», - նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Team Telecom Armenia ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև այլ ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա |