Չմշկավազորդների միջազգային միությունը (ISO) զրոյացրել է գեղասահքի բոլոր համաշխարհային ռեկորդները՝ կատարման մակարդակի գնահատման նոր սանդղակի պատճառով (GOE, Grade of Execution),– հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Հունիսին ISU կոնգրեսը Սևիլիայում հաստատել է GOE նոր սանդղակը, որը ընդլայնվել է «մինուս հինգ–պլուս հինգ» բալի՝ մինչ այդ գործող «մինուս երեք–պլուս երեքի» փոխարեն։
Ինչպես հաղորդվում է ISU պաշտոնական կայքում, բոլոր անցած վիճակագրական տվյալները, որ եղել են նախքան 2018/19 սեզոնը, հիմա «պատմական» են համարվում։
Այդպիսով՝ այժմ բալերի ընդհանուր քանակով երբեք չեն գերազանցվի Ալյոնա Սավչենկո/Բրյունո Մասսո զույգի՝ զույգերով կատարման, Գաբրիելա Պապադակիս/Գիոյմա Սեզերոն զույգի՝ սառույցի վրա պարերի, Յուդզուրու Հանյուի՝ տղամարդու մենապարի և Եվգենյա Մեդվեդևայի՝ կանանց մենապարի ռեկորդները։