Բաժիններ՝

«Դեմբելեն պետք է կենտրոնանա ֆուտբոլի վրա և ավելի պատասխանատու լինի». Սուարես

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր թիմակից Ուսման Դեմբելեի պահվածքի մասին և խորհուրդ է տվել նրան կենտրոնանալ ֆուտբոլի վրա:

Դեմբելեն Չեմպիոնների լիգայի խաղերից մեկը անցացրել էր պահեստայինների նստարանին, քանի որ ուշացել էր թիմի հավաքից: Օրեր անց նա չէր գնացել մարզմանը՝ առանց նախապես զգուշացնելու: Ակումբում, առհասարակ, դժգոհ են ֆուտբոլիստի կենսակերպից, և թիմի ղեկավարությունը նրան խորհուրդ է տվել ավելի պատասխանատու լինել:

«Ես կարծում եմ, որ ֆուտբոլիստ լինելը արտոնություն է: Կարծում եմ, որ նա պետք է ուշադրություն դարձնի ֆուտբոլին և ոգեշնչվի այն ֆուտբոլիստների պրոֆեսիոնալիզմով, ովքեր նրա հետ կիսում են հանդերձարանը:

Բայց նա արժանի է լինել թիմում: Դեմբելեն պետք է ավելի պատասխանատու լինի: Նա լավ է հարմարվում թիմին, նա լավ հարաբերություններ ունի խաղացողների հետ և ուրախ է այստեղ»,- ասել է Սուարեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս