News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելը սկսում է Միավորված ազգերի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության կազմից (ՅՈՒՆԵՍԿՕ) դուրս գալու գործընթացը, հաղորդում է DW-ն:

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանհայուն դեկտեմբերի 23-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր դեսպանին հանձնարարել է կազմակերպության ղեկավարությանը Թել Ավիվի մտադրության մասին տեղեկացնող նամակ փոխանցել: 

Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը պարզաբանել է, որ Իսրայելը «առաջիկա օրերին» իր կազմից դուրս գալու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կտեղեկացնի:

Թել Ավիվի որոշումը հիմնված է «կազմակերպության՝ հրեաների պատմության եւ Իսրայելի հողի միջեւ կապը խզելու փորձերի վրա», ասել է Նախշոնը:
Հոկտեմբերին Իսրայելի կառավարությունը հայտարարել էր, որ երկիրը պատրաստվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալ:
Թել Ավիվում Միացյալ Նահանգների՝ կազմակերպության անդամակցությունից դուրս գալու ավելի վաղ որոշումն անվավել էին  «խիզախ եւ բարոյական»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ