38-ամյա Քիմ Քարդաշյանն անկողծորեն պատմել է ամուսնու հետ վեճերի մասին: Ռեալթի շոուի աստղը խոստովանել է, որ 42-ամյա Քանյե Ուեսթը հավանություն չի տալիս ավագ դստեր դիմահարդարմանը:
Հեռուստաաստղը նման խոստովանություն է արել իր շոուի եթերում: Ռեփերը ծայրաստիճան դժգոհ է, որ Քիմը դստերը թույլ է տալիս օգտվել իր դիմահարդարման պարագաներից: Հայտնի թխահերը հաճախ է ցուցադրում դիմահարդարումով փոքրիկ Նորթին:
Վերջերս տեղի ունեցած ընկերական երեկույթին աղջիկը հայտնվել է կարմիր շրթներկով, ինչից հետո Քանյեի համբերության բաժակը լցվել է: «Այդ ժամանակ ես մեծ խնդիրներ ունեի տանը: Այժմ ոչ մի դիմահարդարում»,- պատմել է Քիմը:
Հեռուստաաստղը երկրպագուներին ուրախացրել է Նորթի և մեկ տարեկան Չիկագոյի նոր լուսանկարով: Աղջիկները ձիու վրա են, իսկ սանձափոկերը բռնել է նրանց աստղային մայրիկը:
Ընտանիքը 14 միլիոն դոլարով ագարակ է ձեռք է բերել Վայոմինգ նահանգում: Այժմ նրանք այստեղ ժանանակ են անցկացնում, մինչ ռեփերն աշխատում է իր ալբոմի ավարտի վրա: