Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջիմ Կոստայի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին 
հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջիմ Կոստայի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 7-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, դեսպան Մակունցը կոնգրեսականին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև՝ անդրադարձել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]