10:35  ,  3 օգոստոսի, 2017

Զիդանի որդին նորամուտն է նշել «Ռեալի» գլխավոր թիմում

Մադրիդի «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանի որդի Լուկա Զիդանն Արքայական ակումբի գլխավոր թիմում նորամուտը նշել է MLS-ի աստղերի հավաքականի հետ ընկերական խաղում:

Չիկագոյում կայացած խաղում 19-ամյա դարպասապահը փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին՝ փոխարինելով Ռուբեն Յանյեսին:

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ «Ռեալն» առավելության էր հասել հետխաղյա 11 մետրանոցներով՝ 4:2:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լուկա Զիդանն այս մրցաշրջանում լինելու է «Ռեալի» երրորդ դարպասապահը Կեյլոր Նավասից ու Կիկո Կասիլյայից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում