211652_close_icon
views-count68464 դիտում article-date 12:18 17-02-2019

Ոստիկաններին ու քննիչներին ավազակային հարձակման մեջ որպես տուժող հանդես եկող 24–ամյա երիտասարդին չհաջողվեց մոլորեցնել. ոստիկաններն ու քննիչները նրան ապացուցեցին, թե «ում օրն է 40 օր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 16-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որ Երևանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավազակային հարձակում էր տեղի ունեցել: «Կոուտուիս» խանութի վաճառող, 24-ամյա Սպարտակ Մաթևոսյանը ահազանգել էր ոստիկանություն և հայտնել, որ 2 անհայտ անձինք որպես հաճախորդ մտել են խանութ և իրեն անակնկալի բերելով՝ պարանը գցել են պարանոցին, փաթաթել ու սպառնալիքով իրենից հափշտակել են խոշոր չափի գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները տեղում կատարել էին տեղազննություն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն դեպքի վայրում ոստիկանները ունեին կասկածներ, որ տուժածը որոշ բաներ թաքցնում է իրականությունից և դեռ տեղում կարծիք էին հայտնում, որ հնարավոր է ոչ մի ավազակային հարձակում էլ տեղի չի ունեցել: Արդեն գործի են անցնում քննիչները , ովքեր հիմնավորում են ոստիկանների կասկածները ու «տուժածը» խոստովանում է, որ ոչ մի ավազակային հարձակում տեղի չի ունեցել: Նրա ահազանգը կեղծ է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը հիմնավորվել է նաև դեպքի վայրի հարևանությանբ գտնվող տեսախցիկների վերծանումները ստանալուց հետո, որտեղ ակնհայտ երևում է, որ նրա մատնանշած ժամին ոչ մի այցելու չի մտել խանութ և այդ ամենը մտացածին է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խաղատանը տանուլ է տվել գումար և փորձել է ավազակային հարձակման իմիտացիայով խանութից հափշտակել խոշոր գումարը և այդ գումարով փակել իր պարտքերը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ ինքը դեպքի վայրում փորձում էր լուսանկարահանել «տուժածին», նա անընդհատ փախչում էր տեսախցիկի առջևից, սակայն մեզ հաջողվեց լուսանկարել կեղծ տուժվածին: [b]Ավազակային հարձակման մասին կեղծ ահազանգ տված, 24 -ամյա Սպարտակ Մաթևոսյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0794312001550391813185613.jpg[/img] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/16/1117629/?fbclid=IwAR1kF7MW3oG27h_p9tcSynamg5XxFyzTXWaTaJYMKlDnEtAr2xpKZYhOw6s]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 16-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 2 ճիվաղ ներս էին մտել Լենինգրադյան - Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցետրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն և կատարել ավազակային հարձակում։ Այդ անձինք մոտեցել էին խանութում գտնվող վաճառողին, անակնկալի բերել, պարանը գցել պարանոցին և դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ բաժնի պետ Արա Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ բաժնի պետ Ա․ Պողոսյանի կողմից ստեղծվել էր քննչական խումբ։ Խմբի ղեկավար էր նշանակվել հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից ժամանել էին նաև Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արսեն Արսենյանն ու դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր