211652_close_icon
views-count10994 դիտում article-date 16:42 22-12-2021

Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանը

 Երևանի ավագանին նոր քաղաքապետ է ընտրել Հրաչյա Սարգսյանին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հրաչյա Սարգսյանի թեկնածության օգտին կողմ է  քվեարկել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ, անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն էր սկսել և քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Մարությանին անվստահություն հայտնելու հարցն ավագանին քննարկեց դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում:

Նմանատիպ նյութեր