Մշակույթ 16:48 20/05/2020 Հայաստան

«Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերում մշակութային օջախներ են ստեղծվում

Հեղինակ` Տաթևիկ Մանուկյան

Գյումրիում՝ 2020-2025 թվականներին մշակութային նոր օջախներ բացելու ծրագրի շրջանակում, առաջիկա ամիսներին կբացեն մի քանի ցուցադրություններ։

«ԳՅՈՒՄՐԻ-  20/25» հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնադրամը նպատակ ունի այս ծրագրով միաժամանակ մի քանի խնդիրներ լուծել՝ «Կումայրի» պետական պատմա-ճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում վթարային վիճակում գտնվող շենքերը վերականգնել ու գործարկել, տեղի երիտասարդությանը ներգրավել աշխատանքներում, այսինքն՝ ստեղծել աշխատատեղեր, հանրագումարում նպաստել հատկապես ներքին զբոսաշրջային հոսքերի  ուղղորդմանը դեպի Գյումրի։

Ծրագիրն ունի նաև գիտական կոմպոնենետ, զուգահեռ ուսումնասիրում են Գյումրիի պատմությունը, անհայտ էջերը, մեծ հրատարակություններ են պատրաստելու։

Հայկ Դեմոյանն ասաց, որ ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիում ձեռք բերեց առաջին համալիրը, այժմ արդեն ընդհանուր 5 շենք են ձեռք բերել, 4-ը ինքը, 1-ը «ԳՅՈՒՄՐԻ -20/25» հիմնադրամի համահիմնադիր Դերենիկ Մալխասյանը։

«Բոլորը «Կումայրի» պետական պատմա-ճարտարապետական արգելոցի մաս են, մեկը հանրապետական նշանակության է, մյուսները՝ տեղական նշանակության։ Դրանք մեր մասնավոր սեփականություններն են, բայց, իհարկե, շարունակում են մնալ մշակութային հուշարձաններ։ Վերականգնման ժամանակ ճարտարապետական նախնական տեսքից որևէ խաթարում չի լինում։ Ավելին՝ դիմել ենք քաղաքապետարան, փորձում ենք հեռացել ու ապամոնտաժել այն շենքերը, որոնք ավելի ուշ շրջանում ավելացվել են ու խաթարել շենքերի ճարտարապետական տեսքը»,- նշեց նա։

Հ. Դեմոյանի ներկայացմամբ, այս պահի դրությամբ աշխատում են «Ակումբ 1887» շենքի վրա, ուզում են ալեքսանդրապոլյան ոճով՝ ներքին հարդարանքով,  ինտերիերով, փոքրիկ ակումբ ստեղծել, որտեղ հնարավոր կլինի միջոցառումներ անցկացնել, ֆիլմեր նկարահանել, քանի որ ներսում ամեն ինչ 19-րդ դարի վերջն ու 20-րդ դարի սկիզբն է հիշեցնում։

Հայկական լուսանկարչական արվեստի թանգարանը կբացվի ձեռք բերված 1886թ. Համազասպ Ծաղիկովի առանձնատան տարածքում։

1870-ական թվականների շենքում, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի դրվագները (հայտնի է որպես Վարդուշի տուն),  կբացվի «ՀԱՅՈՒՀԻ» թանգարանային ցուցադրություն ու Գյումրիում նկարահանված կինոֆիլմերի թեմայով առանձին ցուցասրահը։

«Հետաքրքիր բան ենք պատրաստում, առաջին բացումը հենց այստեղից էլ կլինի։ Երկու ամսից կբացվի «Հայֆիլմի», մասնավորապես, Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ բնօրինակ կինոպաստառների ցուցադրություն։ Շենքի մյուս սրահներում լինելու է «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը։ Ներկայացվելու է իմ հավաքածուն՝ 16-20-րդ դարի բնօրինակ լուսանկարներ, անտիկ բացիկներ, փորագրանկարներ, որոնք ներկայացնում են հայուհու կերպարը։ «Հայուհի»-ն կբացվի հուլիսին»,- ասաց Հ. Դեմոյանը։

1899 թ. կառուցված առանձնատանը  մոդելային վերանորոգման սցենարով կբացեն «Խորհրդային զբոսայգի-թանգարանը», այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ և ցուցադրության մշակում։

Ինչ վերաբերում է ծախսերին, Հ. Դեմոյանն ասաց, որ իր միակ սեփականությունը՝ բնակարանը, գրավադրել է ու այդ գումարով իրականացնում է աշխատանքները։ Նա նշեց, որ «Հայուհի»  ցուցադրության նախագիծը ներկայացրել էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սակայն հայտը մերժել են։

«Իհարկե, կարող է ավելի լավ հայտեր կային, բայց մերժել էին, քանի որ դիտարկել էին մեր ներկայացրած նախագիծը որպես սրճարան, սակայն որևէ ակնարկ չի եղել այդ մասին։ Բյուջեն արտացոլում էր թանգարանային ցուցադրության հետ կապված  ծախսերը, այնտեղ լինելու էր նաև փոքրիկ գրախանութ»,- ասաց  Հայկ Դեմոյանը։

Գլխավոր նկարը՝ Հայկ Դեմոյանի ֆեսբուքյան էջից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}