Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աճեմյանցիները  թատերասերների դատին հանձնեցին «Ոչինչ չի մնա»  հոգեբանական դրաման

Աճեմյանցիները  թատերասերների դատին հանձնեցին «Ոչինչ չի մնա»  հոգեբանական դրաման

ԳՅՈՒՄՐԻ, 25  ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը  նոյեմբերի 24-ին հանդիսատեսի դատին ներկայացրեց  Ջոն Օսբորնի «Ոչինչ չի մնա»  հեգաբանական դրաման` Հրաչ Քեշիշյանի  բեմադրությամբ: Հրաչ Քեշիշյանի համար սա մեծ բեմում արված առաջին բեմադրությունն է:

«Ոչինչ չի մնա»  կինոպիեսի բեմադրությունը մուլտիմեդիա ներկայացում է, որտեղ որոշակի տեսարաններ նախօրոք նկարահանված են, և վերարտադրվում են հերոսների հիշողությունների փոխարեն։ Մուլտիմեդիա հնարքներով՝ հերոսների մտքերը լուսագրվում են և ապա ինտերակտիվ կառավարվում տարածության մեջ։ Տարբեր տեսարաններում և անցումներում օգտագործվում են հատուկ գրաֆիկական լուծումներ։ Բեմադրության նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանին է, իսկ երաժշտության հեղինակն է Հայկոն:

«Շատ  ուրախ եմ, որ հենց այս նախագծի  վրա  ենք  աշխատել Հրաչ  Քեշիշյանի հետ: «Ոչինչ չի մնա»-ն  մեր լավագույն ֆիլմերից է  եղել,  իսկ այսօր արդեն բեմադրության տեսքով էԵրաժշտական մոտիվը մնացել է նույնը, բայց ամբողջովին նոր գործիքավորումներ  են   արվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայկոն:

Հոգեբանական դրամայի մեջ զբաղված են երիտասարդ դերասաններ Արսեն Միքայելյանը, Մանե Մխոյանը, Ջեմմա Ադամյանը և Ներսես Ավետիսյանը:

Նորարարությունն  ու դերասանական խաղը դիտելու էին եկել նաև  հյուրեր  Երևանից, նրանց թվում՝ ՀՀ  մշակույթի նախարարի պաշտանակատար  Լիլիթ Մակունցը, Երևանի  փոխքաղաքապետ  Տիգրան Վիրաբյանը   ու  գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Վստահություն եմ հայտնում, որ այս ներկայացումն ունենալու է շատ մեծ հանդիսատես:  Հետաքրքիր ներկայացում է  ու նոր թարմ շունչ հայկական թատրոնում: Դերասանական խաղը,  դեկորները, ամեն ինչը շատ լավն է»,- իր տպավորությունները փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար  Լիլիթ  Մակունցը:

Այն, որ  ներկայացումը ոչ միայն ստացված էր, այլ նաև  կունենա երկար  ընթացք,  վկայում է  ներկայացման ավարտին հանդիսատեսի հոտնկայս երկար ծափերն  ու ջերմ ընդունելությունը։

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am