Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

«Գազպրոմը» Հայաստանին ապուշի տեղ է դրել. «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումների կասեցումը հասկանալի հետնահանջ էր

Անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել։ Ավելին, որոշակի չարաշահումներ էին հայտնաբերվել ՊԵԿ-ի կողմից։ Նախօրեին, սակայն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում սկսված ստուգումներն այս պահին կասեցված են և հորդորեց այդ ստուգումները չպայմանավորել գազի գնի թանկացմամբ, վերանայումներով։ «Մենք արդեն մամուլի հաղորդագրություն ենք տվել, որ այնտեղ արդեն կա որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն։ Ընթացիկ գործընթացը շարունակվում է, խորհուրդ կտայի գազի սակագնի փոփոխության կամ այդպիսի ակնկալիքները որևէ կերպ մեր ընթացիկ գործողությունների հետ չկապել։ Որովհետև առաջին անգամ չէ, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ստուգում է իրականացնում, ուղղակի գազալցակայանների այդ գործողությունների համատեքստում թեման մի փոքր ավելի հանրային հնչեղություն ստացավ»,- նշել էր Դավիթ Անանյանը։

Նշենք, որ ստուգումներ սկսելու վերաբերյալ ՊԵԿ-ի գործողությունները շատ ցավոտ ընդունվեցին «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից։ Դրանք որակվեցին որպես անհիմն և ընկերության բարի համբավն արատավորող։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ ստուգումների կասեցումը պատահական չէ, քանի որ իր անձնական տպավորություններով հայ-ռուսական հարաբերություններում ընդհանրապես, և հատկապես գազային ոլորտում հարաբերությունների զարգացումը գնում է անցյալի իներցիայով, որի ճանապարհին Հայաստանը փորձեց որոշակի դաստիարակչական աշխատանք տանել, սակայն ապարդյուն։ «Ռուսական կողմից չկա ցանկություն դա փոխելու։ Իսկ հայկական կողմից, իմ տպավորությամբ, առայժմ չկա պատկերացում, թե դեպի ուր պետք է փոխվեն այդ հարաբերությունները և, առհասարակ, դա հնարավոր է, թե ոչ, քանի որ այն ամենը, ինչ կապված է Ռուսաստանի հետ, կապված է գողության, ոչ թափանցիկության, մի գործունեության, որն ավելի նման է բանդիտիզմի, քան բիզնեսի։ Դա պարզապես նրանց աշխատաոճն էր, եթե այդ ճանապարհին Հայաստանը փորձի նրանց դաստիարակել, ապա դա քիչ հնարավոր է և անիմաստ ջանքեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը։

Մեր դիտարկմանը՝ ՊԵԿ-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ստուգումները դաստիարակչական նպատա՞կ էին հետապնդում, քաղաքագետը պատասխանեց. «Այն, ինչ վերաբերում է օրինականության դաշտում խնդիրների լուծմանը, Ռուսաստանում դրան նայում եմ շատ էմոցիոնալ, ընկալում են որպես չուզողություն։ Այդ ֆոնին, այո, Հայաստանը փորձեց որոշակի քայլեր ձեռնարկել, սակայն հետնահանջը, ստուգումների կասեցումը նշանակում է, որ այդ դաստիարակչական աշխատանքները բացասաբար են անդրադառնում Հայաստանի վրա, արագ լուծումներ չկան, դրա համար էլ հետնահանջը դառնում է հասկանալի։ ՊԵԿ-ի կողմից սկսված ստուգումները մի ուղերձ էր Ռուսաստանին, որ այն, ինչ դուք անում եք, լուրջ հիմքեր կան, որ այդտեղ կա հանցակազմ, և Հայաստանը ունի լուրջ հնարավորություն այդ ամենը ջրի երես հանելու համար։ Իսկ ստուգումների դադարեցումը, իր հերթին, ուղերձ էր, որ Հայաստանը միտված է խնդիրները դրական հունով լուծելու համար։ Այդ ուղերձով էլ ներկայումս շարունակվում են բանակցությունները, որոնք վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Թե ինչ լուծում է լինելու, դեռ պարզ չէ։ Միայն հայտնի է, որ սահմանին գազի գինը 15 դոլարով թանկանալու է, բայց նաև հայտնի է, որ վերջնական լուծում չկա։ Կա միայն ցանկություն, որ ընկերությունը բարձրացնի իր աշխատանքի էֆեկտիվությունը, աջ ու ձախ փող չծախսի ու այդ ծախսերը չներառի իր ծառայությունների ինքնարժեքի մեջ, որովհետև դա ոչ թե աշխատանք է, այլ պարզապես թալան։ Նրանք իրենց գործունեությամբ ՀՀ-ին պարզապես ապուշի տեղ են դրել։ Տարիներով դա այդպես է եղել, բայց ներկայիս իշխանությունները փորձում են ցույց տալ, որ դա չեն հանդուրժելու»։

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի հորդորին՝ իրենց կողմից իրականացվող ստուգումները որևէ կերպ չկապել գազի գնի հետ, ապա, քաղաքագետի խոսքերով՝ այս ստուգումներում և գազի գնի միջև կապ և՛ կա, և՛ չկա։ «Մեծ հաշվով, ՊԵԿ-ը կատարում է իր պարտականությունները, բայց միևնույն ժամանակ դա անում է շատ կոնկրետ համատեքստում»,- եզրափակեց Մեհրաբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում