Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ 1/8 եզրափակչի պատասխան ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդում «Ռեալ»-ը հյուրընկալելով «Ատալանտա»-ին առավելության հասավ 3:1 հաշվով: «Արքայական ակումբի» կազմում աչքի ընկան Կարիմ Բենզեման, Սերխիո Ռամոսը և Մարկո Ասենսիոն: «Ատալանտա»-ի միակ գոլը խփեց Լուիս Մուրիել: Երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց «Ռեալ»-ը:

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունելով Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին գերազանցեց 2:0 հաշվով, ինչպես առաջին խաղում էր: «Քաղաքայինների» կազմում աչքի ընկան Քևին դե Բրույնեն և Իլկայ Գյունդոգանը: «Մանչեսթեր Սիթի»-ն ՉԼ քառորդ եզրափակիչում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]