1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տեխնոլոգիական գագաթնաժողովի նպատակն է աջակցել հայկական ստարտափ էկոհամակարգին․Դիանա Արզումանյան   

Տեխնոլոգիական գագաթնաժողովի նպատակն է աջակցել հայկական ստարտափ 
էկոհամակարգին․Դիանա Արզումանյան 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց Orion Summit 2022տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը կազմակերպել է ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Orion Worldwide Innovations»-ը:   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ գագաթնաժողովի նպատակն է ամփոփել իրենց գործունեության երկու տարիները, աջակցել հայկական ստարտափ էկոհամակարգին։ 

«Պանելային քննարկումների ժամանակ կբացահայտենք այն խնդիրները և լուծումները, որոնք առաջացել են մեր էկոհամակարգում։ Նպատակ ունենք Հայաստանը ներկայացնել որպես տեխնոլոգիական ուղղվածության երկիր»,- ասաց Արզումանյանը։ 

Նա նշեց, որ գագաթնաժողովում կլինի հինգ պանելային քննարկումներ։ Դրանց ընթացքում կխոսվեն հայկական «միաեղջյուր» (unicorn) ընկերություններից, այնուհետև կլինեն քննարկումներ՝ ձեռքբերումներ և միաձուլումներ թեմայով։ Կներկայացվեն նաև Հայաստանում ամենաարագ աճող 5 ընկերությունները, որոնք «միաեղջյուր» դառնալու մեծ պոտենցիալ ունեն։  

Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը նշեց, որ տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում կհայտարարվի Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի)՝ որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնության, պաշտոնական մեկնարկի մասին։ 

«Այն կներկայացնի ներդրումային բանկերի ոլորտում ավելի քան 50 տարվա փորձ ունեցող Մարկ Չենյանը։ Մեր տեսլականն է՝ ապագայում ունենալ տասը «միաեղջյուրներ», որոնք կմեծացնեն երկրի հարստությունը»,- նշեց նա։ 

«Ամերիաբանկի» իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը շեշտեց, որ իրենց համար կարևոր է լինել միջոցառման պլատինիում հովանավոր։ Ընդգծեց, որ կարևորում են թվայնացման զարգացումը Հայաստանում, ավելի կոնկրետ՝ հայկական բիզնեսում։ 

«Ամերիաբանկը» միշտ եղել է նորարար տարբեր բնագավառներում։ Կարևորել է տարբեր նորարար ծրագրերի իրականացումը։ Մենք արդեն մի քանի տարի է զարգացնում ենք տարբեր էկոհամակարգեր, որոնք նպատակաուղղված են ինչպես բիզնեսի կյանքի հեշտացմանը, այնպես էլ տարբեր կազմակերպությունների»,- ասաց նա։ 

Վերջինիս խոսքով՝ նպատակաուղղված աշխատում են տարբեր էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ միջոցառումը կարևորագույն քայլերից մեկն է, որը կխթանի Հայաստանում այդ համակարգերի զարգացմանը։

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց, որ բանկը հանդես է գալիս որպես գործընկեր նոր ձևավորվող և աշխատող ստարտափների համար։ Բանկը արդեն չի դիտվում միայն ֆինանսական ծառայություններ մատուցող կառույց։ 

Orion Summit 2022-ն անցկացվում է Երևանում հունիսի 22-ին: Մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ

Մասնակիցների թվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը։ Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն  էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ 

«Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]