Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Փաշինյան-Ալիև նոր հանդիպման հավանականությանը

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Փաշինյան-Ալիև նոր հանդիպման 
հավանականությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ դեռ հարցեր կան, որոնց պատասխանները ունենալուց հետո միայն կսկսեն քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից առաջ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ եթե հանդիպումը անցնի կառուցողական մթնոլորտում, դրան կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Լրագրողի հարցին, թե  այդ հանդիպումից հետո արդյոք նախատեսվում է Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև հանդիպումը, Գրիգորյանը պատասխանեց

«Հարցեր կան, որոնց պատասխաններից հետո միայն մենք կսկսենք քննարկել երկրի ղեկավարների հնարավոր հանդիպումը: Մենք դեռ քննարկումները շարունակում ենք: Եվ երբ քննարկումները ինչ-որ փուլի հասնեն և նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի»,- ասաց Գրիգորյանը։

Մայիսի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]