1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԳԱԱ-ում քննարվկել են գյուղատնտեսության ոլորտում գենոմային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները

ՀՀ ԳԱԱ-ում քննարվկել են գյուղատնտեսության ոլորտում գենոմային տեխնոլոգիաների 
կիրառման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի է ունեցել «Գենոմային տեխնոլոգիաների դերը՝ որպես ժամանակակից ագրոարդյունաբերությունն առաջ մղող ուժ» թեմայով կլոր սեղան՝ նվիրված գենոմային տեխնոլոգիաների կիրառմանը գյուղատնտեսության ոլորտում՝ որպես բիզնեսի զարգացման գործիք: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ԱՄՆ-ում գործող գեների հաջորդականության «Illumina» ընկերության ռուսաստանյան ներկայացուցչությունը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից։

««Illumina» ընկերությունը մշակում և արտադրում է սարքավորումներ, ռեագենտներ և ապահովում է գենոմային տվյալների պահպանման ու վերլուծության կենսաինֆորմատիկական լուծումներ կենսաբժշկության, կենսատեխնոլոգիաների, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։ Ընկերության մասնաբաժինը բարձր արդյունավետ սեքվենատորների և կենսաչիպերի արտադրության շուկայում կազմում է 95%»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն  Հարությունյանը նշել է. «Չնայած նրան, որ գենոմային տեխնոլոգիաներն արդեն իսկ բավականին տարածված են Հայաստանում, մեր գիտնականները հետաքրքրված են նորագույն տեխնիկական հնարավորությունների ներդրմամբ։ Ագրոգենոմիկայի զարգացումն առաջին հերթին պետք է հիմնվի Հայաստանի բնության յուրահատուկ կենսաբազմազանության վրա, որը հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի տասնյակ երկրների բնագետների համար։ Միաժամանակ, գենոմային տեխնոլոգիաների ներդրումն անկասկած կնպաստի հազարամյակների ընթացքում ձևավորված յուրահատուկ գենոմային համալիրների կիրառմանը միջազգային հետաքրքրություն ներկայացնող սելեկցիոն աշխատանքներում»:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հանդես եկավ «Գենոմիկա և կենսաինֆորմատիկա. մեծ տվյալներից դեպի հիմնարար գիտելիքներ և նորարարական մշակումներ» գիտական զեկույցով: Նա ցույց տվեց կենսաինֆորմատիկայի ոլորտում Հայաստանի գիտնականների ձեռքբերումները և ներկայացրեց այն հնարավորությունները, որոնք կընձեռի նորագույն սարքավորումների կիրառումը։ «Աշխարհում կտրուկ զարգանում է ագրոգենոմիկայի բնագավառը: Այն լայն հնարավորություններ կստեղծի և՛ հիմնարար գիտության համար, և՛ գյուղատնտեսության ու սննդային անվտանգության ոլորտներում աշխատող ընկերությունների բիզնեսի բարելավման համար», - ասել է նա:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրման աշխատանքները և գենոմային նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռք բերված տվյալները։ Նշվել է, որ Հայաստանում տեղածին սորտերը և վայրի խաղողն օժտված են կլիմայական փոփոխվող պայմաններում հարմարվողական մեծ ներուժով։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկացմամբ՝ EMEA (Europe, Middle East & Africa) միջազգային հեղինակավոր վարկանիշավորման համակարգի «Գենոտիպավորում» ուղղությամբ ավագ մասնագետ Կսավյե Դավիդը իր գիտական զեկուցման ժամանակ շեշտեց. «Ներկայում մարդկությունը բախվել է գլոբալ խնդիրների հետ, որոնք գնալով ավելի են սրանալու: Առաջինը մարդկանց պոպուլյացիայի աճն է, ինչն իր հերթին բերում է սննդամթերքի օգտագործման աճի, մասնավորապես՝ կենդանական սպիտակուցների:  Մյուսը գյուղատնտեսական տարածքների կրճատման խնդիրն է: Սա իր հերթին բերում է սննդամթերքի գնաճի: Այս խնդիրների լուծման համար գենոմիկան ունի համապատասխան գործիքներ»:

Ագրոգենոմիկայի մասնագետ Ալինա Չեռնովան ներկայացրեց արտադրական գործընթացներում «Illumina» ընկերության գենոմային տեխնոլոգիաների ներդրման փորձը: Գիտական զեկույցներով հանդես եկան «Valogene» ընկերության ներկայացուցիչ Կլոտիլդա Պատրինը, «Genotek» բժշկագենետիկական կենտրոնի զարգացման գծով տնօրեն Արտյոմ Ելմուրատովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]