1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երկարատև դադարից հետո Օպերային թատրոնի բեմ է վերադառնում «Աիդա» ներկայացումը

Երկարատև դադարից հետո Օպերային թատրոնի բեմ է վերադառնում «Աիդա» 
ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ է վերադառնում հռչակավոր իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերային ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերային արվեստի երկրպագուներ ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան հոկտեմբերի 30-31-ին և նոյեմբերի 2-ին:

Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը, բեմադրող ռեժիսորը Մարիո Կորադին է Իտալիայից, բեմադրող նկարիչն Ավետիս Բարսեղյանն է, իսկ զգեստների նկարիչը Սուսաննա Ալավերդյանն է:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին։ Չորս գործողությամբ ներկայացման վերաբեմադրմանը ներգրաված է թատրոնի ստեղծագործական անձնակազմից ավելի քան 350 աշխատակից:  Ներկայացումը վերականգնվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի արտաբյուջետային միջոցներով:

Մաեստրո Կարեն Դուրգարյանի՝ հանդիսատեսին ուղղված խոսքում կարդում ենք. «Մեզ համար անչափ կարևոր է Վերդիի այս նշանավոր օպերան մեր խաղացանկում ունենալը: Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու այս կարևոր մշակութային իրադարձությանը»:

Իտալական օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Աիդա» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1871 թվականին՝ Կահիրեում, իսկ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին։

Վերդին «Աիդա» օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ եգիպտական կառավարության պատվերով։ Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում՝ փարավոնների տիրապետության օրոք։ Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի Աիդայի սիրո մասին է։ 1871 թվականի Ամանորի նախօրեին, երբ տեղի է ունեցել ներկայացման առաջնախաղը, ներկա են եղել հյուրեր աշխարհի տարբեր կողմերից: Միայն Վերդին է բացակայել: Կոմպոզիտորը 46 օր անց ներկա է գտնվել «Աիդայի» պրեմիերային հարազատ Միլանում: «Աիդան» մինչ օրս չի իջնում համաշխարհային հեղինակավոր օպերային թատրոնների բեմերից:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]