Անկարան հայտարարում է Աֆրինում 2 գյուղ գրավելու մասին

Անկարան հայտարարում է Աֆրինում 2 գյուղ գրավելու մասին

PanARMENIAN.Net - «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում սիրիական Աֆրինի 2 գյուղ անցել է Թուրքիայի ԶՈւ և ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ: Այդ մասին հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը:

Անկարան հայտարարել է, որ Սուլեյման Հալիլ և Սաթի Շաղի գյուղերը, որոնք գտնվում են Աֆրինից դեպի արևմուտք, «մաքրվել են» Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և դրա հետ շաղկապված քրդերիYPG ինքնապաշտպանական ուժերի գրոհայիններից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ YPG հրամանատարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Քրդական ինքնապաշտպանական ուժերին (YPG) հաջողվել է հետ մղել թուրքամետ ուժերի գրոհը սիրիական Աֆրինում:

Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:

Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---