Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանի ներկա չլինելու պատճառով

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանի ներկա 
չլինելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ պետք է մասնակցեր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ գործով նշանակված նիստին։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հաջորդ նիստին դատարանը կանդրադառնա Էրիկ Ալեքսանյանի վարքագծի հարցին։ Մեղադրող կողմը Ալեքսանյանի բացակայության մեջ չարամտության տարրեր գտավ` ասելով, որ սա ամբողջ պաշտպանական կողմի վարքագիծն է:

Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող տեղի ունենալ առանց պաշտպանի ներկայության, այսօրվա նիստը հետաձգվեց մինչև մարտի 2-ը՝ ժամը 13:00:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]