23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների, Պիցայակերների և պիցա չուտողների, հայաստանցու և ղարաբաղցու ունե՞նք

Հոկտեմբերի 26-ին Վանաձորում քաղաքի օրը նշելու տոնակատարությունների ընթացքում ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Մենք չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք»: Միանշանակ ողջունելի հայտարարություն է և ընդունելի, սակայն արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի օրոք են Հայաստանում առաջ գալիս մի շարք քայքայիչ բաժանումներ, որոնք կարող են լինել կործանարար:

Բաժանաում 1. Դեռևս 2018-ի աշնան սկզբին, դերասան և քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախընտրական հավաքի ժամանակ հայտարարություն արեց, որով մեր հասարակությունը բաժանեց երկու մասի՝ սևերի և սպիտակների: Դերասանը սպիտակ ասելով նկատի ուներ հեղափոխականներին, և սև ասելով՝ հակահեղափոխականներին:
Սևերի ու սպիտակների թեման դրանով դարձավ հարյուր հազարավոր անձերի խոսակցության առարկա և մինչև այսօր մնում է արդիական, հայ հասարակությանը բաժանելով 2 մասի:

Բաժանում 2. Նույն 2018-ի աշնան սկզբին, քաղաքապետարանի ընտրությունների հանրահավաքներից մեկի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոչ մի մուկ և Ոչ մի ձուկ չի պլաստալու» ասելով հրապարակավ հրահանգեց ՀՀ ուժային կառույցներին. «բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին»: Վարչապետն այսպիսով հանցագործի և ավազակի պիտակ փակցրեց, բոլոր նախկին և ներկա բարձրաստիճան անձանց և նրանց թիկնապահներին:

Բաժանում 3. Սույն թվականի՝ 2019-ի հուլիս ամսին, Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող դատավարոթյան նիստերից մեկի ընթացքում, ինչ-որ լրատվամիջոցներ տեսանկարահանեցին, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պիցա ուտում: Այնուհետև այդ տեսանյութերը լայն տարածում գտան համացանցում, Քոչարյանի աջակիցներին որակելով որպես «պիցա ուտողներ»: Այնուհետև «պիցա ուտող»-ը դարձավ որպես «թևավոր խոսք» և մինչև այսօր, ցանկացած անձի, որը համաձայն չէ Հայաստանում գործող ներկա իշխաանության այս կամ այն որոշման կամ քայլի դեմ, այլ անձերի կողմից կարող է պիտակավորվել որպես «պիցա ուտող»:

Բաժանում 4. Հայաստանցի-ղարաբաղցի (արցախցի) բաժանումը թերևս ամենահին և նաև ամենավտանգավոր և ազգակործան արհեստական բաժանումներից մեկն է, որը վտանգի է ենթարկում Արցախ-Հայաստանի միասնականությունը: Հայաստանում, վերջին 1 տարվա ընթացքում, թե Նիկոլ Փաշինյանին սատարող անհատների, թե «Սասնա ծռեր» կուսակցության, թե «Եվրոպական կուսակցություն» չգրանցված կուսակցության ղեկավարների կողմից, Հայաստանի նախկին իշխանությունը և նաև ներկայիս ընդիմությունը շատ հաճախ պիտակավորվում է որպես «ղարաբաղյան կլան», «ղարաբաղցիներ» և այլ նման անուններով, արցախում բնակվողներին, որպես կիսահայ ներկայացնելով:

Բաժանում 5. Նիկոլ Փաշինյանի «Թավշյա հեղափոխոււթյուն»-ից հետո լայնորեն պիտակավորվում են և թիրախավորվում են ընդդիմադիր լրատվամիջոցները, որի վառ ապացույցներից մեկը՝ hayeli.am լրատվակայքի գրասենյակի վրա տեղի ունեցոծ խուլիգանական հարձակումն էր:

Սոցցանցերում էլ իշխանությանը սպասարկողների կողմից պտտվում են ընդդիմադիր լրատվամիջոցներին անվանարկող «սև ցուցակ»-ներ և հայտարարություններ: Օրինակ՝ հենց այսօր՝ հոկտեմբերի 28 ին, Քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի կունենա միջոցառում.

«Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն քարոզչամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»:

Այսքանից հետո որի՞ն հավատանք, Նիկոլ Փաշինյանի հայտարարծի՞ն, թե՞ այն իրականությանը, որի մեջ մենք ապրում ենք: Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների ունե՞նք, Պիցայակերների և պիցա չուտողների ունե՞նք, հայաստանցու և ղարաբաղցու ունե՞նք: Միթե՞ սա կարելի է:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ

Լիլիթ Հովակիմյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ