Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Կիթառով աղջիկը». հեռուստատեսային նախագծերից հայտնի Սոնա Դունոյանը՝ Ռուսաստանում գտնվելու եւ իր նոր նպատակների մասին

14:05, 25 օգոստոսի

Երիտասարդ երգչուհի Սոնա Դունոյանն իրեն արդեն փորձել է Հայաստանում հայտնի մի շարք երաժշտական նախագծերում՝ X Factor, «Հայաստանի ձայնը», «Դեպի Եվրատեսիլ» եւ այլն: Երգչուհին հատկապես տպավորեց հայ հեռուստադիտողին X Factor-ի շրջանակում՝ ներկայանալով DaDu խմբի կազմում, որտեղ երգում էր նույն մրցույթի մասնակից Համբիկի հետ: Այսօր խումբը չկա, սակայն «կիթառով աղջիկը» շարունակում է գերել երաժշտասերների սրտերն իր cover-ներով: Այս պահին Սոնան Ռուսաստանում է. թե ինչու՝ դեռեւս շատ բան չմանրամասնեց, բայց NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցեց այլ՝ շատ տարբեր հարցերի շուրջ:

Սոնա, քեզ հեռուստադիտողը ճանաչեց X Factor-ի շնորհիվ, որտեղ բավականին վստահ էիր մասնակցում: Մինչ այդ մրցույթների մասնակցելու փորձ ունեի՞ր:

Մինչ այդ մասնակցել էի «Մանկական Եվրատեսիլ» եւ մանկական «Նոր ալիք» մրցույթներին, ինչպես նաեւ ոչ հեռուստատեսային մրցույթների, սակայն ոչ մի մրցույթում չեմ հաղթել։

Երաժշտության հանդեպ սերը գենետիկ պատմություն ունի՞:

Մայրիկս բավականին լավ ձայն ունի եւ երաժշտական լսողություն. հենց նա է խթան հանդիսացել իմ այս ուղին ընտրելու հարցում։

Ինչո՞ւ հենց կիթառ: Այլ գործիքներ նվագո՞ւմ ես։

Փոքր հասակում մոտ մեկ ամիս կիթառի պարապմունքների եմ գնացել, իսկ հետո թողեցի, որովհետեւ երաժշտական դպրոցում երկու բաժնում էի սովորում ՝ դաշնամուր եւ ջազ վոկալ, էլ չեմ ասում հանրակրթական դպրոցի մասին։ Մի խոսքով՝ որոշ ժամանակ անցավ ու ես լրիվ մոռացա կիթառը։Անցան տարիներ ու ես նորից որոշեցի կիթառով զբաղվել։ Գնեցի գործիքը ու երբ վերցրի ձեռքս, հասկացա, որ ոչ մի բան չեմ հիշում եւ նորից զրոյից սկսեցի սովորել, բայց այս անգամ youtube-ի օգնությամբ։ Սկզբում բարդ էր, հետո կամաց-կամաց հասկացա՝ ինչն ինչոց է։

Դաշնամուրից ու կիթառից բացի փորձել եմ նվագել ջութակ, քանոն ու ինչ գործիք, որ ընկել է ձեռքիս տակ։

Ինչո՞ւ DaDu խումբը չշարունակեց իր գործունեությունը X Factor-ից հետոԲավական սիրվել էիք:

Կոնկրետ որեւէ պատճառ չեմ կարող նշել, ամեն մեկս գնաց իր ուղով, եւ կարծում եմ՝ դա էր բարին։ Մեր միջեւ երբեք կոնֆլիկտներ չեն եղել։

Ուժերդ փորձել ես նաեւ «Դեպի Եվրատեսիլ»-ում. դեռ ցանկություն կա՞ «Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացնելու, թե՞ դա պահ էր, որն անցավ:

Իհարկե, ցանկությունը կա։ Միգուցե, տարիներ հետո կրկին փորձեմ։ Չեմ կոտրվում էլի, հո՞ զոռով չի։)

Այսօր ինչո՞վ ես զբաղվում, որտե՞ղ ես սովորում:

Իմ զբաղմունքը չի փոխվել։ Սովորում եմ ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի «Երաժշտական կրթություն» բաժնի չորրորդ կուրսում։

Երգեր ու տեքստեր եմ գրում իմ եւ այլ կատարողների համար։

Շուտով «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը կսկսի ցուցադրել նոր ֆիլմ, որի soundtrack-ի հեղինակը ես եմ։ Տեսահոլովակը արդեն կա համացանցում։ Ֆիլմը կոչվում է «Չորրորդ հարկ»։ Ինձ համար շատ հետաքրքիր համագործակցություն էր եւ հուսով եմ՝ դեռ բախտ կունենամ աշխատել ֆիլմերի հետ։

Ի՞նչ նոր նպատակներ ես դրել քո առջեւ:

Նոր նպատակս է դուրս գալ «cover կատարող»-ի սահմաններից եւ հասարակության դատին հանձնել սեփական երգերս, որոնց վրա աշխատում եմ։ Միջոցներ են հարկավոր, որոնք հեշտ չէ ձեռք բերել, բայց, իհարկե, հնարավոր է։

Սոնա, վերջին շրջանում մեր երգիչներից շատերն իրենց ուժերը փորձում են միջազգային մրցույթներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Կանադայում (X Factor, The Voice)՝ գրանցելով մեծ հաջողություններ: Չե՞ս մտածել նման փորձ կատարելու մասին:

Հիմա ես Ռուսաստանի դաշնությունում եմ, բայց թե ինչ նպատակով, իհարկե, չեմ ասի, քանի որ դեռ շուտ է դրա մասին խոսելու համար։ Միայն կասեմ, որ ամեն ինչ անում եմ, որ իմ ձայնը լսվի նաեւ այստեղ ու հուսով եմ՝ կստացվի։

Երաժշտական աշխարհում կա՞ն մարդիկ, ովքեր քեզ օգնում են ոլորտում ինչ-որ քայլեր անելիս:

Երաժշտական աշխարհում ժամանակի ընթացքում շատ մարդկանց հետ ես ծանոթանում եւ աշխատում, բայց ես օգնության կարիք չեմ զգացել և գիտեմ որ չեմ էլ զգա, քանի որ սիրում եմ լինել ինքնուրույն (այդ մասին գիտեն իմ բոլոր ծանոթները):

Քո երաժշտությունը տարբերվում է նրանից, ինչն այսօր տարածված է հայկական շոու-բիզնեսում: Ի՞նչ ես կարծում՝ դա խանգարո՞ւմ է քո ոճի երաժիշտներին առաջ գնալ, թե՞ ամեն ինչ կախված է կոնկրետ լսարանից:

Ես դեռ ինձ չեմ զգացել հայկական շոու-բիզնեսի մասնիկ, սակայն համարում եմ, որ ամեն ոճի երաժշտություն, ի վերջո, գտնում է իր լսարանը, (մեծ թե փոքր)։ Այլ բան է, թե դու ուր եւ ինչի համար ես ուզում գնալ։

Առաջիկայում կա՞ն նոր նախագծեր, որոնցով կներկայանաս հեռուստադիտողին:

Այո։ Հուսով եմ, որ կկարողանամ արդարացնել իմ եւ այն մարդկանց հույսերը, ովքեր ինձ սիրում են, լսում են երաժշտությունս ու հավատում անկեղծությանս։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել