Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանները բացահայտել են Բյուրական համայնքի ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանները բացահայտել են Բյուրական համայնքի ղեկավարի ապօրինությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարին կայացրած որոշման համաձայն՝ համայնքի օրվա կարգավորիչ ջրամբարից իրավաբանական և ջրավազաններ ունեցող ֆիզիկական անձանց խմելու ջրի սպասարկման ծառայություն իրականացնելու համար սահմանվել է մեկ խմ ջրի դիմաց 150 դրամ տեղական վճար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Սակայն համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և Բյուրական համայնքի, ինչպես և համայնքի տարածքից դուրս գործող կազմակերպությունների հետ ջրի սպառման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2014-ից 2019 թվականների ընթացքում այդ կազմակերպությունները սպառել են ընդհանուր 24 հազար խորանարդ մետրից ավելի ջուր, որի դիմաց Բյուրական համայնքի բյուջե չի փոխանվել 3 միլին 600 հազար դրամից ավելի գումար, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]