Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը ՄԽ համանախագահների հետ կհանդիպի ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման օրակարգով

Զոհրաբ Մնացականյանը ՄԽ համանախագահների հետ կհանդիպի ԼՂ 
հակամարտության գոտում կրակի դադարեցման օրակարգով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության համար ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման այս փուլում առաջնայինը կրակի դադարեցումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այս օրակարգով է Զոհրաբ Մնացականյանը մեկնում Ժնև` մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հետ հանդիպմանը:

«Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է ու դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,- ասաց Նաղդալյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, սակայն կայանալու է հոկտեմբերի 30-ին, Աննա Նաղդալյանը նշեց, որ օրվա փոփոխությունը պայմանավորված է իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]