Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Սասնա ծռեր»-ի մասով մենք դեռ շատ բան չգիտենք… հիմա կարևոր է հասկանալ, թե նրանք ինչպիսի քաղաքական խնդիրներ կդնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Աղասի Ենոքյանը։

Պարոն Ենոքյան, ինչպե՞ս եք գնահատում քաղաքական դաշտի ներկայիս վիճակը՝ նախարար Թանդիլյանի հրաժարականի ֆոնին։ Տեսնում ենք, որ կան տարաձայնություններ նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, դա կարո՞ղ է հանգեցնել կառավարության ներկայիս կազմի փոփոխությանը։

-Ակնհայտ է, որ ներկա կառավարությունը համախոհների թիմ չէ, այլ օրվա հրամայականով՝ ՀՀԿ-ից իշխանությունը վերցնելու խնդրով, կազմված կոսակցությունների և անհատների քաղաքական միավոր։ Ընդ որում, այստեղ տարբեր կուսակցություններ ունեն տարբեր խնդիրներ։ Եթե «Ելք» դաշինքի կուսակցությունների և նրա շուրջ համախմբված անհատների համար խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, ապա ՀՅԴ-ի խնդիրն էր շարունակել իշխանության մեջ մնալը։ ԲՀԿ-ին այս նախորդ ընտրություններում իշխանություն չհասավ, սակայն նրանք դեռևս թե՛ կազմակերպչական, թե գաղափարական առումով մնում են հանրապետականի ստեղծած կոռուպցիոն համակարգի մաս, և նրանց համար կառավարության մաս կազմելը մի կողմից պրեստիժի խնդիր է լուծում (հիշենք, որ ըստ հեղափոխության որոշման՝ նոր կառավարությունը կոռուպցիայով չի զբաղվելու), մյուս կողմից՝ նրանք դրանով պատրաստվում են արտահերթ ընտրություններին։ Ինչ վերաբերվում է Մանե Թանդիլյանի հրաժարականին, ապա դրան պետք չէ տալ ճգնաժամի առկայության մեկնաբանություն, ճգնաժամը մշտապես է առկա, քանի որ եղած Սահմանադրությունը դրել է բազմաթիվ այդպիսի ռումբեր, որոնք առանց ազատ ընտրությունների հնարավոր չէ ականազերծել։ Իսկ այս հրաժարականը պարզապես նշանակում է, որ մի կողմից իշխանության ձևավորման ժողովրդավարական մեխանիզմները աստիճանաբար սկսում են գործել, մյուս կողմից՝ իշխանության բարձր օղակներում իսկապես կոռուպցիա չկա, որպեսզի գործիչները կառչած մնան պաշտոններից։

-Առաջիկա արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցը լինելու է ԲՀԿ-ն, որը արդեն իսկ պատրաստվում է այդ ընտրություններին։ Արդյո՞ք հնարավոր է հասնեն իրենց նախանշած բացարձակ մեծամասնության, ու հեղափոխությունն իր վերջնական արդյունքին չհասնի։

– Եթե հնարավոր լինի ներդնել ընտրությունները չկեղծելու գործիքները, ապա ներկա քաղաքական պատկերը բացառում է ԲՀԿ-ի կողմից բացարձակ մեծամասնություն կազմելը, եթե անգամ ընտրությունների ժամանակ նրանք դաշնակցեն ՀՀԿ-ի կամ այլ ազդեցիկ ուժի հետ։ ԲՀԿ-ն մնում է հին մեթոդների ու գործիքների մեջ՝ վկա՝ բողոքը «բարեգործությունն» արգելելու որոշման հանդեպ, իսկ հասարակությունը մտնում է նոր մտածելակերպի մեջ։ Իհարկե կախված է, թե երբ կլինեն ընտրությունները, սակայն հուսով եմ, որ հասարակության ազատության ձգտումը մինչ այդ չի մարի։

«Սասնա ծռեր»-ի մասին ի՞նչ կասեքայն հայտարարությունը, որ փակ է զինված պայքարի էջը, բավարա՞ր էր նրանց խափանման միջոցը փոխելու համար, և արդյո՞ք նրանք առաջիկա ընտրություններում կաջակցեն Փաշինյանին, թե հակառակը՝ դեմ հանդես կգան՝ աշխարհում ընդունված այն օրինակով, որ հեղափոխություններից հետո ավելի ռադիկալ ուժերն են գալիս ասպարեզ ու մեղադրում նոր իշխանություններին գաղափարները դավաճանելու մեջ։

– Իհարկե, նման հայտարարությունը բավարար չէ, եթե անհրաժեշտ համարեն, ինչպես փակել են, այնպես էլ կբացեն, այնուամենայնիվ պետք է սպասել դատական պրոցեսների ավարտին։ «Սասնա ծռեր»-ի մասով մենք դեռ շատ բան չգիտենք, օրինակ՝ ինչպես անվտանգության ծառայությունները թույլ տվեցին այդ գործողությունը, և ինչքանով են նրանք ունակ հետագայում կանխելու ահաբեկչությունները։ Բնականոն զարգացումների դեպքում, չեմ կարծում, թե հասարակության ռադիկալիզացիայի վտանգ կա, սակայն շատ կարևոր է ինչպես քաղաքական իրավիճակի կառավարումը, այնպես էլ երկրի անվտանգությանն ուղղված հետագա քայլերը։ Առաջիկա ընտրությունների դեպքում նրանք հազիվ թե աջակցեն Փաշինյանին, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե հիմա ինչպիսի քաղաքական խնդիրներ կդնեն «Ծռերը»։

Հայաստանի միջազգային հեղինակությունը կապիտալացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ։ Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն աննախադեպ աճել է։ Ինչպե՞ս է դա հնարավոր կապիտալացնել աշխարհում նոր դաշնակիցներ, հատկապես Արևմուտքում դաշնակից երկրներ գտնելու ու, դա առաջին հերթին, Ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում ի նպաստ Հայաստանի օգտագործելու համար։

– Ներկա փուլում իշխանությունները դեռևս առաջնահերթություն են համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, և արևմտյան, ինչպես նաև մեզ համար հույժ կարևոր մերձավորարևելյան ուղղություններով դեռևս մեծ աշխատանք չի տարվում։ Մինչդեռ ստացած լեգիտիմության հզոր ազդակը հնարավորություն է տալիս ինտենսիֆիկացնել այս ուղղությամբ աշխատանքները։ Կան որոշակի կոնկրետ քաղաքական քայլեր, որոնք կարող են շատ արագ ամրապնդել Հայաստանի հեղինակությունը հենց այս ուղղություններով։ Հասկանալի է, որ անցած մեկ ամսում պարզապես հնարավորություն չի եղել աշխատել տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ, սակայն իշխանությունները պետք է նաև հասկանան, որ իրենք առավել հետաքրքիր են այն ժամանակ, երբ լեգիտիմության ռեսուրսը շատ մեծ է։ Որքան հեռանում ենք հեղափոխության օրվանից, և որքան հաճախ ենք Մոսկվա գնում, այնքան այս հնարավորությունները սահմանափակվում են։

-Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ի՞նչ հետաքրքրություններ կունենան արտաքին խաղացողները։ Մոսկվան կհենվի՞ առկա ուժերի վրա, թե՞ նոր բևեռ կձևավորվի։

– Նախ և առաջ, ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ կձևավորվի մի քաղաքական ուժ, որը կունենա հստակ արևմտամետ ուղղվածություն, թեև ակնհայտ չէ՝ արդյոք Արևմուտքը ներկա փուլում կօժանդակի այդ ուժին, թե ոչ։ Ներկա խորհրդարանում չկա որևէ քաղաքական ֆրակցիա, որը երկրի ապագան տեսնի Արևմուտքի հետ ինտեգրացիայի խորացման մեջ, ինչը չի արտահայտում հասարակաթյան մեջ առկա տրամադրությունները, սակայն դա բացատրում էինք ընտրությունների կեղծված լինելու հանգամանքով։ Պետք է սպասել, որ նոր Ազգային ժողովում կլինի այդպիսի քաղաքական միավոր։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա կհենվի ինչպես եղած ուժերի վրա՝ ՔՊ, ԲՀԿ, ՀՅԴ, այնպես էլ կձևավորի նորերը։ Խոսվում է Սամվել Կարապետյանի օժանդակությամբ ՀՀԿ-ից բեկորվող նոր ուժի մասին, Արմեն Սարգսյանի մասին են ասում, թե մտադիր է կուսակցություն հիմնադրել, «Սասնա ծռեր»-ը կփորձեն ընտրություններին մասնակցել, ի վերջո, նորացվող ՀՀԿ-ն դեռ պետք է նորովի դիրքավորվի Մոսկվայի տակ։ Կարծում եմ՝ այլ միավորումներ ևս կլինեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում