211652_close_icon
views-count158304 դիտում article-date 18:50 19-12-2022

Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում հարազատ եղբայրների ավտոմեքենաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարից. մահացածները նրանց կանայք են, վիրավորներից երկուսը՝ երեխաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը պարզել են երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ՎԱԶ 21099-ը վարել է Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը, իսկ Opel Astra-ն վարել է Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայի բնակիչ՝ 37-ամյա Անդոկ Իսկոյանը։

Վթարի հետևանքով Վ. Իսկոյանի ուղևորներ՝ Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Երանուհի Աբրահամյանը և 33-ամյա Մելինե Գևորգյանը տեղում մահացել են։ Իսկ ուղևոր՝ 10-ամյա Սեդա Իսկոյանը, 6-ամյա Նարեկ Իսկոյանը և Opel-ի ուղևոր՝ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի բնակիչ, 23-ամյա Դմիտրի Աբրահամյանը տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են, մահացածները նրանց կանայք են, վիրավորներից Ս. Իսկոյանն ու Ն. Իսկոյանը Ա. Իսկոյանի աղջիկն ու տղան են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք համայնքի  վարչական տարածքում բախվել էին Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վարդենիս» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի և Վարդենիսի քննչական բաժնի պետ Մամիկոն Թորոսյանի, նույն բաժնի  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուրեն Ամիրխանյանի և քննիչ Գրիշա Գասպարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր