211652_close_icon
views-count4576 դիտում article-date 23:23 30-05-2020

Վահագն Վարագյան. Հիմա չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին՝ 5 ոլորտ տապալելուց հետո հրաժարվել ԵՊՀ ռեկտոր դառնալու մտքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ, 168.am

[url=https://168.am/2020/05/30/1311098.html?fbclid=IwAR1IqGEA119ATmfcvomePI7lLg9otlvv9XHoDrg32_YB9r0cZK1f1sW1B4Q]168.am[/url]-ի «Ռեվյու» ծրագրի հյուրը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն է: [b]– Ձեր կենտրոնի հետ կապված՝ նախորդ տարի բավականին լուրջ զարգացումներ եղան: Իշխանությունները ցանկանում էին փակել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Այս պահին դատական պրոցեսների մեջ եք: Կենտրոնը հիմա գործո՞ւմ է: [/b] – Մեր Կենտրոնը հենց հեղաշրջման առաջին օրվանից եղել է այս իշխանությունների ուշադրության կենտրոնում, այսինքն՝ միշտ ցանկացել են, որ կամ կարողանան ինձ աշխատանքից ազատել, կամ գնալ Կենտրոնի լուծարման ճանապարհով: Երեք տարբերակ փորձեցին դրան հասնելու համար, սակայն անգամ իրենց դրածո հոգաբարձուների խորհրդի անդամներով չկարողացան հասնել դրան: Այնուհետև ապօրինի կերպով հարցման կարգով ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը իբրև թե լուծարեցին, որը մենք աշխատակիցների հետ վիճարկեցինք դատական կարգով: Եվ հենց դատարանը վարույթ ընդունեց մեր հայցը, ես այդ ժամանակ ասել եմ, որ մինչև վերջնական դատական որոշումն այս ապօրինի որոշումը կայացնողներն իրենց աշխատասենյակներում չեն լինելու: Եվ ես պետք է նշեմ, որ հենց առաջին ապօրինի որոշում կայացնող հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, ով եղել է իշխանությունների հանձնարարականների կատարողը ԵՊՀ-ում, այլևս չի պաշտոնավարում: Պետք է նշեմ, որ հիմա դատական փուլն ընթանում է, առաջիկա ամիսներին էլ կան դատական գործընթացներ, և ես վստահ եմ, որ շուտով մյուս հանձնարարական տվողը՝ Արայիկ Հարությունյանն էլ այլևս իր աշխատասենյակում չի լինի: [b]– Ինչո՞ւ եք օգտագործում «հեղաշրջում» բառը: Չէ՞ որ ժողովուրդը հեղափոխություն է արել: [/b] – Ես ի սկզբանե էլ ասել եմ, որ տեղի է ունեցել պետական հեղաշրջում, և մենք տեսանք, որ այս տարիների ընթացքում այս իշխանությունները մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալեցին: Իսկ հեղափոխություն ասելով՝ հասկանում ենք մարդու կյանքի որակի կամ կրթական հեղափոխություն, այսինքն՝ հեղափոխական փոփոխություններ: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր