Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

27×20․ «Հոկտեմբերի 27»- որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ին

1999թ-ի հոկտեմբերի 27-ի չարաբաստիկ չորեքշաբթի, երբ Նաիրի Հունանյանի հանցախումբը իրականացրեց աննախադեպ ոճիրը, Հայաստանի ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը բացակայում էր խորհրդարանական հարցուպատասխանից:

Պաշտոնական այն բացատրությունը, որ Սերժ Սարգսյանը բացակա է եղել ֆունկցիոնալ պարտականությունների կատարման բերումով, քչերին բավարարեց, մանավանդ, որ 1998-ի իշխանափոխությունից հետո նրա ու Վազգեն Սարգսյանի հարաբերությունները այնքան էլ հարթ չէին: Երկրապահական շրջանակներում հաճախ էին բողոքում Սերժ Սարգսյանից, իսկ վերջինս 1999-ի գարնանը հանձնարարել էր խուզարկություն իրականացնել Երկրապահի ազդեցիկ հրամանատարներից մեկի` Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) բնակարանում: Բանակի գեներալիտետի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները ճգնաժամային դարձան հատկապես գեներալ Արծրուն Մարգարյանի սպանությունից հետո: ՊՆ-ն հանդես եկավ աննախադեպ կոշտ հայտարարությամբ:

1999թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը մի շարք ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրեց Վազգեն Սարգսյանի մարդկանց դեմ և քողարկված աջակցություն էր ցուցաբերում ՕԵԿ և «Հզոր Հայրենիք» կուսակցություններին:

Վազգեն Սարգսյանը, վարչապետությունը ստանձնելուց հետո, Սերժ Սարգսյանին զրկեց սուպերնախարարի կարգավիճակից. ՆԳ և ԱԺ միացյալ նախարարությունը տարանջատվեց, և Սերժ Սարգսյանը գլխավորեց ԱԱՆ-ն: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո «Միասնություն» դաշինքն ու բանակի գեներալիտետը հասան Սերժ Սարգսյանի հրաժարականին: Սակայն Սերժ Սարգսյանն ավելի շատ մեղադրվում էր ոչ թե Հոկտեմբերի 27-ի հետ կապ ունենալու, այլ իր պաշտոնական պարտականությունները հավուր պատշաճի չկատարելու մեջ: Չնայած այն հանգամանքին, որ ոճրագործության քաղաքական հետևանքը բարենպաստ էր Սերժ Սարգսյանի համար, ու նա ըստ էության մնացել էր իշխանության միակ ազդեցիկ գործիչը, Ռոբերտ Քոչարյանից բացի, և ընկալվում էր նրա ժառանգորդի կարգավիճակում` հետագայում նա ամեն կերպ Հոկտեմբերի 27-ի հարցում փորձել է սահմանազատվել Ռոբերտ Քոչարյանից: Օրինակ` վերջինիս նկատմամբ բացահայտ անվստահություն կա Վազգեն Սարգսյանի ընտանիքում, իսկ Սերժ Սարգսյանին հաջողվեց Սպարապետի ընտանիքի հետ պահպանել գոնե քաղաքավարական շփումները:

Իսկ իր նախագահության մեկնարկին Սերժ Սարգսյանի հրամանագրով կալանքից ազատ արձակվեց Սպարապետի կրտսեր եղբայրը` Արմեն Սարգսյանը, որը հինգ տարուց ավելի ազատազրկման մեջ էր Հանրային հեռուստաընկերության ղեկավար Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման մեղադրանքով: Սերժ Սարգսյանի այս քայլը բացահայտ ժեստ էր Վազգեն Սարգսյանի ընտանիքին ու ցուցադրական դեմարշ Ռոբերտ Քոչարյանին, ինչի հետևանքով Հայաստանի գործող նախագահն առնվազն Հոկտեմբերի 27-ի հարցում ցանկանում էր ձերբազատվել Քոչարյանի տխուր ժառանգությունից:

Մարդկային, բարոյական հարթության վրա Սերժ Սարգսյանին գուցե հաջողվել է գծել այդ սահմանն իր և Ռոբերտ Քոչարյանի միջև, մանավանդ, որ նրա շրջապատում ազդեցիկ դիրքեր ունեին Վազգեն Սարգսյանի որոշ մերձավորներ, մասնավորապես` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Սակայն Սերժ Սարգսյանի քաղաքական քայլերը կիսատ էին, ոչ ամբողջական: Ստացվում է` Հոկտեմբերի 27-ը ամայացրեց Հայաստանի քաղաքական համակարգը` ազատելով Սերժ Սարգսյանի ճանապարհը դեպի իշխանության օլիմպոս: Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում մի քանի նշանային քայլով իրեն սահմանազատել է Ռոբերտ Քոչարյանից, սակայն դա ավելի շատ արտաքին տպավորություն է, ֆորմալություն, քան` քաղաքականության բովանդակային փոփոխություն, որովհետև Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում Հոկտեմբերի 27-ի հիմնական հետևանքը` ռուսական գաղութացումը, ավելի խորացել է: Հետևաբար՝ Սերժ Սարգսյանն առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում Հոկտեմբերի 27-ի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում