Ջուլֆալակյանը՝ «Մել» ֆիլմի մասին. Ափսոսում եմ, որ կենտրոնանում ենք մարդկանց անձնականի վրա (վիդեո) 15 նոյեմբերի 2019 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմում կառավարությունն ուղղակի որոշել է փոքրիկ լումա ներդնել մարզիկի արած ավանդի, երկրին ճանաչում բերելու համար: Խոսելով Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի ֆինանսավորումից՝ այս մասին 24TV-ին ասել է ըմբշամարտիկ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ հավելելով, որ ինքը Մելինե Դալուզյանին ճանաչում է միայն որպես մարզիկ: «Ափսոսում եմ, որ մենք մեր առօրյան կենտրոնացնում ենք մարդկանց անձնականի վրա»,-ասել է Ջուլֆալակյանը: Նոյեմբերի 14-ին ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հայաստանի Հանրապետության վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և դրան չաջակցելը համարում է խայտառակություն։ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ։ Դա նորմա՞լ է հա, ըստ իս՝ չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին։ Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնո՞ւմ եք»: ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանմանը: Ավելի վաղ, խոսելով ֆիլմի ֆինանսավորման շուրջ առաջացած քննարկումների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |