Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրու դրամատիկական թատրոնը հյուրախաղերով կլինի Երևանում  

Գյումրու դրամատիկական թատրոնը հյուրախաղերով կլինի Երևանում

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 1-ից եռօրյա հյուրախաղերով հադես կգա Երևանում: Մայրաքաղաքում իրականացվելիք ելույթները նվիրվում են ռեժիսոր ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանին (ծննդյան 70-րդ տարեդարձը լրացել է 2015 թվականին)։ 
Հյուրախաղերի աջակիցը ՀՀ մշակույթի նախարարությունն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 1-ին Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կներկայացվի Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» դրաման, նոյեմբերի 3-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում կցուցադրվի Կրասնոգորովի «Սիրո CASTING» լիրիկական կատակերգությունը,
նոյեմբերի 4-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում կներկայացվի Մարգարյանի «Եվ երկինքէն երեք աթոռ ինկավ» երաժշտական ֆարսը։

Ներկայացումների ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է, հյուրախաղերի աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]