Tuesday, 23 04 2024
-
17:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Այս հավաքը ուղերձ է նախկիններին՝ «ծոծրակներդ կտեսնեք, բայց վերադարձ չեք տեսնի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի պագամավոր Արման Բաբաջանյանը:

– Դուք առաջարկում եք արտախորհրդարանական ուժերի համախմբում, միավորում ստեղծել, ի՞նչն է մղել այդ քայլին:

– Այո, համախմբում արտախորհրդարանական այն ուժերի, որոնք հավատում են և պաշտպանում են հեղափոխության օրակարգը՝ իշխանության հետ իրենց բոլոր համաձայնություններով և անհամաձայնություններով, և հաստատակամ են մի կարևոր իրողության առումով՝ որ այս ընթացքը պետք է անկասելի լինի, այս փոփոխությունները պետք է անշրջելի լինեն, հեղափոխությունը պետք է իր տրամաբանական ավարտին հասնի, և որ ռևանշիստների՝ վերնատունների, հանրապետականների, քոչարյանականների ու ղարաբաղյան ջանքերը՝ ուղղված Հայաստանում սկիզբ դրված այս ժողովրդավարական փոփոխությունները կասեցնելուն, չպիտի հաջողություն ունենան: Կարծում եմ, որ այն վակուումը, որ առաջացել է այս իշխանության և այս ուժերի միջև, պետք է լցնեն այն ուժերը, որոնք ակտիվորեն մասնակցել են 2018թ. հեղափոխությանը, եղել են ժողովրդի հետ,  քաղաքացիների հետ և այսօր իրենց նեկայությամբ պետք է հավաստեն, որ պաշտպանում են այդ օրակարգը:

Ինչի՞ց է երևում, որ այդպիսի վակուում կա:

– Անկեղծորեն պետք է ասեմ, որ այդ վակուումը պետք է լրացնեին խորհրդարանական ընդդիմադիրները, որովհետև բնականորեն մանդատ ստացել են այդ ուժերը, և իշխանությունը պետք է մշտապես իր թիկունքին զգար այն ուժերի ներկայությունն ու շունչը, որոնք պետք է ձգտեին հաջորդ ընտրություններին ավելի շատ մանդատ ստանալ: Ես տեսնում եմ, որ այդպիսի գիտակցում և հանձնառություն չկա… Ես արդեն սկսել եմ հանդիպել գործիչների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ:

– Եկեք ավելի անկեղծ խոսենք, դուք քաղաքական միավո՞ր եք ստեղծում:

– Ես քաղաքական միավոր ստեղծում եմ անկախ այս գործընթացից, սա որևէ ձևով չի կարող կապ ունենալ իմ առանձին քաղաքական օրակարգի հետ, որը չի կարող առնչվել այս նախաձեռնության հետ: Այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ ամեն ինչ անել, որ իշխանությունն իր թիկունքին ապահովություն զգա, զգա հասարակական կարծիք ստեղծող ուժերի շունչը՝ մենք ձեր թիկունքին ենք, տարե՛ք առաջ հեղափոխության, բարեփոխումների օրակարգը, լծվե՛ք դատական իշխանությունը և իրավապահ համակարգը մաքրելու անվրեպ և հետևողական աշխատանքին:

– Իշխանության քաղաքական թիմը այդ ապահովությունը չի՞ ներշնչում:

– Ես կարծում եմ, որ այն քարոզչական հարձակումները, որոնք սկսվում են ամեն անգամ իշխանության որևէ նախաձեռնության, ֆունդամենտալ որևէ բարեփոխման ազդարարման հետ, դժվարացնում են իշխանության գործը:

– Օրինակ՝ այսօր Արամ կաթողիկոսը խոսել է լիբանանյան իրականության մասին, իսկ ՀՀ-ում մատուցվում է որպես այստեղ վատացող իրավիճակի մասին հայտարարություն:

– Եվ հեղափոխությունը պղպջակի հետ է համեմատվում: Ես հույս ունեմ, որ այն մարդիկ, այն քստմնելի քաղաքական հավակնություններ ունեցող գործիչները՝ ի դեմս Արթուր Վանեցյանի, որը նաև իր նկարով էր հրապարակել այդ մասին…

– Գուցե նա էլ չի իմացել խոսքն ինչի մասին է:

– Եթե չի իմացել և առնվազն քաղաքական հասունություն չի ունեցել, ինչպե՞ս է փորձում քաղաքական հավակնություններ ունենալ:

– Ես այդ օրինակը պատահական չբերեցի, ձեր ասած վակուումը հենց դրա՞ն է վերաբերում:

– Իմ ասած վակուումը լրացնելը պայմանավորված է իմ նշած քաղաքական միավորներին պատասխանելու անհրաժեշտությամբ, «Վերնատունը», քոչարյանականները, հանրապետականները և բոլոր-բոլորը պետք է իմանան, որ հայ ժողովուրդը այս փոփոխություններին իր հավատարմության մեջ միասնական է. մենք կարող ենք իշխանության հետ ունենալ բազմաթիվ անհամաձայնություններ, բայց հեղափոխությանը հավատարիմ լինելու հարցում պիտի ցույց տանք մեր միասնականությունը և մեր վճռականությունը:

– Դե նույնը «Վերնատունն» է ասում՝ մենք քաղաքական միավոր չենք, բայց ունենք անհամաձայնություններ իշխանության հետ:

– Չէ, մենք քաղաքական միավոր չենք՝ որպես միասնականություն, բայց մենք բոլորս էլ առանձին գործիչներ ենք, բոլորս էլ տարբեր քաղաքական պատկերացումներ ունենք Հայաստանի ապագայի մասին, բաց մեզ բոլորիս միավորում է հեղափոխության օրակարգին հավատարիմ լինելը: Ես բազմիցս նշել եմ, և հիմա էլ չեմ վարանի կրկնել՝ իշխանության վարկանիշը կարող է ընկնել, հեղափոխության վարկանիշը չպետք է ընկնի, և դրա ապահովությունը նաև մենք պետք է այդ օրվա հավաքով վերահաստատենք, որ մենք պիտի ուժ և կռնակ լինենք իշխանությանը, եթե անհրաժեշտ լինի, մենք չպիտի զլանանք օգնել, իսկ եթե դրա անհրաժեշտությունը չկա, մենք միայն ուրախ կլինենք, որ իրենք մեր շունչը զգան, և մենք բուֆերային այն գոտին լինենք, որն իր վրա կվերցնի հարվածները և թույլ չի տա իշխանությանը խանգարել՝ իրենց օրակարգն առաջ մղելու:

– Այսինքն՝ քաղաքական տերմինալոգիայով՝ դուք իշխանության ընդդիմությունը չեք լինելու, ինչպես «Վերնատունը»:

– Ես «Վերնատունը» ընդդիմություն չեմ էլ համարում, այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք նախկինում արատավորված, մեր երկիրը կեղեքած, թալանած նախկին իշխանության հետ փայ և բաժին ունեցած գործիչներ են, ովքեր այսօր վերադառնալու մարմաջով են տոգորված, և այսօր էլ նրանց գումարներ են տալիս, որպեսզի համապատասխան ակտիվություն հանդես բերեն: Կարծում եմ, որ ընդդիմությունը դեռևս Հայաստանում պիտի առաջանա և պետք է լինի ավելի լավը, քան իշխանությունն է, և քանի դեռ այդպիսի ընդդիմություն չի ձևավորվել, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի անխախտ և անսասան պահենք հեղափոխության օրակարգը:

Օրերս ես հանդիպումներ ունեցա Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարների հետ, և լուրջ անհանգստություն ունեմ. տեղերում նախկին օլիգարխիան, քրեականները սկսում են իրենց դիրքերին վերադառնալ, ամրապնդել դիրքերը, մասնավորապես՝ Թոխմախի Մհեր, Ռուբեն Հայրապետյան, մարդիկ, ովքեր մեզ համար այլևս չպետք է ունենային արժեք և դերակատարություն: Նրանք մշտապես եղել են գործող իշխանությունների համար գործիք՝ ընտրություններ կեղծելու համար, և փողոցում Ս. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի օրակարգն են իրագործել, այս մարդիկ նրանց համար եղել են սպանողներ, թալանողներ, հարց լուծողներ: Նրանք կարող են իրենց դիրքերին վերադառնալով՝ այսպիսի օրակարգեր առաջ բերել, և մենք պետք է ցույց տանք, որ չի կարող նախկին այդ համակարգը, պետության կառավարման այդ ձևը տեղ ունենալ մեզանում:

– Այսինքն՝ հեղափոխությանն ընդդեմ ռիսկե՞ր են գոյացել:

– Իհարկե: Կարծում եմ՝ թավիշը և առհասարակ սիրո ու հանդուրժողականության կարգախոսը սխալ է ընկալվել շատերի մոտ, նրանք դա որպես հնարավորություն և թուլություն են ընկալել ու փորձում են իրենց դիրքերը վերականգնել: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ուղերձ հղել այս շրջանակներին՝ ծոծրակներդ կտեսնեք, բայց վերադարձի հույս չեք ունենա, և ուղերձ հղել հանրությանը, որ ամեն ինչ վերահսկվում է, և հեղափոխության ընթացքը պետք է անշեղորեն շարունակվի, և ուղերձ իշխանությանը՝ մենք ձեր թիկունքին ենք, հեղափոխությունը պետք է հաղթի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում