Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանում ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16- ամյա աղջիկը վիրահատվել է

Վրաստանում ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-
ամյա աղջիկը վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը վիրահատվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Նա նշել է, որ վիրահատությունն անցել է լավ, 16-ամյա աղջիկը շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։

«16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ»,-նշել է խոսնակը:

Նույն վթարից տուժած 12-ամյա տղան երեկ առողջացած դուրս է գրվել Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից, իսկ երրորդ վիրավորը, ով ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում էր տեղափոխվել ԲԿ, երեկ գիտակցության է եկել և սկսել է շնչել ինքնուրյուն: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել»,- գրել է Դերձյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]