Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ստավրոպոլի երկրամասը համաձայնության է եկել Հայաստանին սերմեր մատակարարելու շուրջ

Ստավրոպոլի երկրամասը համաձայնության է եկել Հայաստանին սերմեր 
մատակարարելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստավրոպոլի երկրամասի մատակարարները 2023 թվականին կսկսեն ցորենի և լոբազգիների սերմերի արտահանումը Հայաստան: Համաձայնությունը ձեռք է բերվել երկրամասի ձեռնարկատերերի՝ Հայաստան գործարար առաքելության ժամանակ, հայտնել է տարածաշրջանային տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Դենիս Պոլյուբինը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«В2В հանդիպումներում քննարկվել են ստավրոպոլյան արտադրանքի մատակարարումների հարցերը: Դրանց արդյունքներով ստացվել են երկկողմ համաձայնություններ Հայաստան ստավրոպոլյան սերմերի արտահանման շուրջ: Ցորենի և լոբազգիների սերմերի առաջին մատակարարումները պետք Է կայանան արդեն եկող տարի», - գրել Է նա իր Տելեգրամ-ալիքում:

Նա նշել է, որ Հյաստանի հետ համագործակցությունը կընդլայնվի:

«Հայաստանի Հանրապետությունը մեր երկրամասի գլխավոր առևտրային գործընկերներից մեկն Է, ստավրոպոլյան ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանքի խոշորագույն ներմուծողը: Մեծ պահանջակ Է վայելում նաև ձեթը: Կընդլայնենք համագործակցությունը հանրապետության հետ՝ մեծացնելով մատակարարվող արտադրանքի տեսականին՝ ինչպես պարենային, այնպես Էլ արդյունաբերական ապրանքների», - նշել Է Պոլյուբինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]