211652_close_icon
views-count1280 դիտում article-date 15:18 26-11-2019

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի վերաբերյալ հրապարակված տվյալը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգիչ է համարում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման վերաբերյալ հրապարակված տվյալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտմանը։ «Որդեգրման դեպքերի հետ կապված մենք տեղյակ ենք: Շատ մտահոգիչ տվյալ է, որը հրապարակվել է: Մենք մեր գործընկերների հետ աշխատելով՝ անպայման հետևողական ենք լինելու, որպեսզի նույնպես հասկանանք էությունը»,- ասաց Թաթոյանը: ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

Նմանատիպ նյութեր