News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում 70 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասունների անկում ունենք, որից 35 հազար գլուխը կթու կովերն են, 20-25 տոկոսով էլ կրճատվել է մանր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Հետաքրքիր պարադոքս է, որ 35 հազար գլուխ կթու կովերը պակասել են, բայց կաթնատվությունը 10-12 տոկոսով ավելացել է։ Ընդհանուր կթու կովերը 250 000 են, որից 35 000–ը պակասել է, այսինքն՝ 10 տոկոսից ավելին, այդ պարագայում ինչպես կարող է կաթնատվությունը ավելանալ»,–նկատեց նա։

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ նա հայտնեց, որ կարտոֆիլի բարձր որակի տնկանյութ է ներկրվել Եվրոպայից եւ բաժանվել ֆերմերներին։ «Հիմա 1000 հա չափով ցանքսը կվերջացնենք, մի փոքր մաս է մնացել Վարդենիսում, ուստի Հայաստանը կարտոֆիլի խնդիր չի լինի։ Լավ ցածր գներով կարտոֆիլ ձեռք կբերենք, ավելին՝ Ռուսաստանի հետ պայմանագրով կարտոֆիլը նաեւ կարտահանվի»,–հավելեց նա։

Հրաչ Բերբերյանը հայտնեց նաեւ, որ ավելացել են սոխի ցանքատարածությունները. «Այս տարի փորձ է արվել ներկրվող սոխի մակարդակը պակասեցնել։ Սոխը ներկրվում էր հիմնականում Պարսկաստանից ու Ռուսաստանից։ 150 հա սոխի ցանքատարածքներն ենք ավելացրել, խոսքը այստեղ 1500 տոննա սոխի արտադրության մասին է, որը մեր սպառման 15 տոկոսն է կազմում։ Սա մի քայլ է ներկրումը նվազեցնելու եւ հայրենական արտադրության մթերքներ օգտագործելու ուղղությամբ, որի արդյունքում սոխը կլինի ավելի մատչելի»,–նկատեց նա։

Խոսելով կարկտահարության մասին՝ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը կարծիք հայտնեց, որ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք ներկրված երեք սարքերը իրոք արդյունավետ էին, իսկ նախկինները, որոնք ներկրվել էին Արգենտինայից, ցածր արդյունավետություն ունեին, ավելին պետք չէր միլիոնավոր գումարներ ծախսել այդ «աղբի» վրա. «Կարեն Կարապետյանը պատրաստվում էր սեպտեմբերին փորձարկել այդ երեք սարքերը, բայց սեպտեմբերին կարկուտ չեկավ, իսկ գարնանը այդպես էլ չհասցրեց փորձարկել, բայց այն իսկապես արդյունավետ է»։

Հրաչ Բերբերյանը հաղորդեց նաեւ, որ պատրաստվում է հանդիպել նոր գյուղատնտեսության նախարարի հետ եւ նրան հորդորել հակակարկտային սարքերը տեղադրել Միջերկրական ծովի ուղղությամբ, որտեղից կարկտաբեր ամպեր են գալիս, իսկ այդ ուղղությունը Հայաստանում Շիրակից Մեծ Մասիս ընկած տարածքն է։

«Մեր դժբախտությունը կարկտահարության առումով այն է, որ սարքերը բերել են, սակայն մասնագետներ չեն բերել, չկան համապատասխան մասնագետներ»,–ափսոսանք հայտնեց գյուղատնտեսության ոլորտի մասնագետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ