Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

«Թոքային ծանր հիվանդություն ունեցող ամբաստանյալը ահավոր ծանր վիճակում է». փաստաբանն ահազանգում է

Փաստաբան Բակուր Օհանյանի պաշտպանյալ Հայկ Սուքիասյանը առողջական ծանր վիճակով գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում:

«Հայկ Սուքիասյանը ահավոր ծանր վիճակում է: Նա բազմաթիվ հիվանդություններ ունի, այդ թվում՝ թոքային ծանր հիվանդություն, ներկայումս՝ նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ Հայկ Սուքիասյանը ռիսկի խմբում է, բայց գտնվելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ծանր հիվանդների շարքում, շփվում է այլ հիվանդների, բուժաշխատողների հետ՝ վտանգելով իր կյանքն ու առողջությունը»,- մեր զրույցում ասաց փաստաբանը: Նա նշեց, որ Հայկ Սուքիասյանի մոտ մասնավորապես առկա է «թոքերի գլխավոր սնուցող զարկերակի տրոմբոէմբոլիա», հիվանդությունը ներառված է պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում:

Հայկ Սուքիասյանն ունի նաև տեղաշարժման դժվարություններ, տեղաշարժվում է ձեռնափայտի օգնությամբ:

Դատարանները մերժում են պաշտպանի միջնորդությունները՝ ծանր հիվանդություններ ունեցող ու կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը փոխելու, անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ վերջին շրջանում երկու անգամ քննել է պաշտպանի ներկայացրած՝ Հայկ Սուքիասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու, անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ  միջնորդությունները, ու երկու անգամն էլ մերժման որոշում է կայացրել:

Պաշտպանը երկրորդ  միջնորդությամբ խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով, նաև հղում է կատարել Եվրոպական Խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցին, որում համավարակի համատեքստում  անդրադարձ է կատարվել անազատության մեջ գտնվող անձանց վիճակին: Բայց դատարանը մերժել է այդ  միջնորդությունը ևս:

Ընդհանուր իրավասության  դատարանի առաջին որոշումը  պաշտպանը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն  Բեկթաշյանի նախագահությամբ, 2020 թվականի փետրվարի 24-ին մերժել է պաշտպանի բողոքը՝ կալանավորումը թողնելով որպես ծանր հիվանդ ամբաստանյալի խափանման միջոց:

Ընդհանուր իրավասության դատարանի երկրորդ որոշման դեմ ևս պաշտպանը բերել է վերաքննիչ բողոքը, որը դեռևս չի քննվել: Պաշտպան Բ. Օհանյանը գործի քննությանը ներգրավվել է Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումից հետո, երբ գործը նորից ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Պաշտպանը նշեց, որ դատարանները Հայկ Սուքիասյանին կալանքի տակ պահելու հիմնավորումների մեջ նշել են քննությունից թաքնվելու հնարավորության մասին, սակայն Հայկ Սուքիասյանը տեղաշարժման դժվարություններ ունի, հազիվ է տեղաշարժվում, ծանր հիվանդ է, ո՞ւր պիտի թաքնվի. «Քննությունից նրա թաքնվելու հավանականությունը զրո է: Հայկ Սուքիասյանի երազանքը մեկն է՝ իր տանը մեկուսանա, իր կյանքը ինչ-որ չափով երկարացնի: Այս գործով նա կալանքի տակ է արդեն 3 տարի»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Հայկ Սուքիասյանի գործը մեկ ամբողջական պտույտ է կատարել մեր դատական համակարգում:

Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ նախկինում կայացված դատական ակտերը բեկանվել են, գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Գործի քննությունը դատավոր  Արտուշ Գաբրիելյանի վարույթում է:

Ի սկզբանե գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը դեպքի պահին 57-ամյա Հայկ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի 1-ին մասով:

Հայկ Սուքիասյանը՝ բարձրագույն կրթությամբ, այրի, վատառողջ, բնակվել է Երևանի Թումանյանի փողոցի բնակարաններից մեկում: Այս գործով նա կալանքի տակ է 2017 թվականի հունվարի 21-ից:

Նախորդ օրը՝ ժամը 20-ն անց  55-ին Հայկ Սուքիասյանի բնակարանում հայտնաբերվել էր Սարյան փողոցի բնակիչ Արմեն Ս.-ի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքներով:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սուքիասյանը երկար ժամանակ մտերմություն է արել նույն թաղամասում ապրող տուժողի՝ Արմեն Ս.-ի հետ: Նրանք հաճախ իրար հետ հանդիպել են: Հայկ Ս.-ն վատառողջ է՝ հոդային, թոքային խնդիրներ ուներ, դժվարությամբ է տեղաշարժվում: Արմենը օգնել է դժվարությամբ տեղաշարժվող Հայկին, նրանք միասին նաև ոգելից խմիչք են օգտագործել:

2017 թվականի հունվարի 20-ին նրանք, գտնվելով Հայկի բնակարանում, օղի են խմել: Ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Հայկ Սուքիասյանից «դրամական օգնություն ստանալու նպատակով» նրա տուն են այցելել հարևանի տղաները՝ Հակոբն ու նրա 14-ամյա եղբայրը:

Վերջիններիս ներկայությամբ Հայկի ու Արմեն Ս.-ի միջև վիճաբանություն է եղել: Հայկը Արմենին ուղեկցել է շքամուտք ու ճանապարհել է տուն, ապա մտել է իր բնակարան:

Քիչ անց այդ բնակարանի դռանն է մոտեցել րոպեներ առաջ հեռացած Արմեն Ս.-ն: Նա տանտիրոջից պահանջել է բացել դուռը, ոտքերով հարվածել է մուտքի դռանը, հայհոյանքներ է հնչեցրել:

Հայկ Սուքիասյանը, հարևանի տղաներին թողնելով տանը, դուրս է եկել շքամուտք, որտեղ վիճել է Արմեն Ս.-ի հետ: Նրանք իրար փոխադարձ հարվածներ են հասցրել:

Նրանց կռվին միջամտել են նույն մուտքի բնակիչ Ստեփանն ու Հայկի տանը գտնվող Հակոբը: Կռվողներին բաժանել են: Արմեն Ս.-ն կարծես թե հեռացել է, իսկ Հայկ Սուքիասյանը նորից մտել է իր բնակարան:

Բայց րոպեներ անց Արմեն Ս.-ն նորից է վերադարձել, հարվածներ է հասցրել Հայկի բնակարանի մուտքի դռանն ու բարձրաձայն հայհոյել է:

Հայկը դարձյալ դուրս է եկել բնակարանից: Հայկն ու Արմենը նորից վիճել են: Նրանց ձայներից Հակոբը դուրս է եկել շքամուտք այն պահին, երբ Հայկ Սուքիասյանը դանակով հարված է հասցրել Արմեն Ս.-ի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրան ծանր վնասվածքներ պատճառելով սրտապարկի ու սրտի ձախ փորոքի առաջնային պատի վիրավորումների ձևով:

Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Հայկ Սուքիասյանն իր կողմից դանակահարված Արմենին թևանցուկ է արել, քաշելով տարել է իր բնակարան, ապա Հակոբին է տվել հանցագործության գործիք դանակը, խնդրել է այն դեն նետել: Հակոբը դանակը դրել է բնակարանի պատշգամբի ծաղկամանի հետնամասը:

Տեսնելով, որ Արմեն Ս.-ի վիճակը գնալով վատանում է, Հակոբը Հայկի հեռախոսով զանգել է իր եղբորը, խնդրել է շտապօգնություն կանչել, ինչից հետո Հակոբը ձեռքով փակել է անչափահաս եղբոր դեմքը՝ որ նա չտեսնի տուժողին ու աստիճանահարթակի վրայի արյունը, նրանք Հայկի բնակարանից հեռացել են:

Հակոբը ճանապարհին հանդիպել է իր ավագ եղբորն ու քրոջը, պատմել է, որ Հայկն իր բնակարանում մարդ է դանակահարել… Րոպեներ անց Հայկ Սուքիասյանի բնակարան է այցելել շտապօգնության բուժանձնակազմը, որն արձանագրել է Արմեն Ս.-ի մահը: Հայկ Սուքիասյանն իր բնակարանից էլ բերման է ենթարկվել ոստիկանություն:

Տուժողի իրավահաջորդը՝ Արմեն Ս.-ի քույրը, հայտնել է, որ Արմենը մշտական աշխատանք չի ունեցել, ապրել է ծնողների հետ: Դեպքի օրը նա դուրս է եկել տանից՝ չասելով, թե ուր է գնում, և այլևս չի վերադարձել:

Գործով վկա Հակոբ Հ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, որ շուրջ երեք տարի ճանաչում է Հայկ Սուքիասյանին: Դեպքի օրը կրտսեր եղբոր հետ նրա տուն էր գնացել՝ գումար խնդրելու…

Դատարանն արձանագրել է, որ տուժող Արմեն Ս.-ն վրդովվել ու Հայկի հետ վիճել է այն պատճառով, որ նա ներս է հրավիրել իր բնակարան եկած Հակոբին ու նրա անչափահաս եղբորը,  առաջարկել է միանալ իրենց ու միասին հաց ուտել… Երբ Արմենը վրդովվել է, Հայկը Արմենին է դուրս է հրավիրել… Նրանց վեճը թեժացել է, Արմենը գնացել ու վերադարձել է…

Դատարանն  արձանագրել է, որ Հայկ Սուքիասյանը հանցավոր արարքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, միևնույն ժամանակ՝ նրա գործողությունները պայմանավորված են եղել տուժողի հակաօրինական վարքագծով:

Հայկ Սուքիասյանը տվել է մասնակի խոստովանական ցուցմունքներ: Նա տուժող Արմենին բնութագրել է  որպես ալկոհոլի նկատմամբ հակվածություն ունեցող,  դյուրաբորբոք անձնավորության:

Ըստ Հայկի՝ իր տուն էին եկել հարևանի երեխաները՝ նրանք իրենից գումար էին խնդրում: Քանի որ ինքը մշտապես օգնում էր սոցիալապես վատ վիճակում գտնվող այդ երեխաներին, բայց այդ պահին գումար չուներ, նրանց ներս է հրավիրել, որ մի բան հյուրասիրի: Իր տանը գտնվող Արմենը ագրեսիվ տոնով բացականչել է՝ ինչի՞ ես էս բոմժերին ներս բերում… նա «թարս» հայացքներ է գցել երեխաների վրա:

Ինքն այդ պահվածքի պատճառով նրան տանից դուրս է հրավիրել… Մոտ երեսուն րոպե հետո նա զանգել, իր հասցեին հայհոյանքներ է տվել: Ինքն ի պատասխան նույնպես հայհոյել է:

Մի քանի րոպե անց Արմենը վերադարձել է իր դռան մոտ, գոռացել, հայհոյել, դռանը խփել է: Ինքը դուրս է եկել շքամուտք՝ Արմենին տուն ճանապարհելու: Վերջինս իրեն հայհոյել, փորձել է հարվածներ հասցնել պտուտակահանի նման գործիքով, նույնիսկ իրեն վնասվածքներ է պատճառել: Հարևաններից մեկը այդ պահին բարձրանում էր աստիճաններով, նա փորձել է հանդարտեցնել Արմենին:

Ինքը փակել է դուռն ու տուն է մտել: Բայց Արմենը վերադարձել ու սկսել է ջարդել մուտքի դուռը, հայհոյել: Երբ ինքը բացել է դուռը, Արմենը հարձակվել է…

Ամբաստանյալը պնդել է, թե չի հասկացել՝ ինչպես է կատարվել դեպքը: Այդ ամենը զուտ պատահականության արդյունք է: Ինքը չի ցանկացել կյանքից զրկել Արմենին, զղջում է կատարվածի համար: Ինքը փորձել է հատուցել տուժողի ընտանիքի ծախսերը, նրանք հրաժարվել են:

Դատարանը հանգել է եզրակացության, որ Հայկ Սուքիասյանի արարքը նախաքննական մարմնի կողմից ճիշտ չի որակվել, այն չի համապատասխանում դիտավորյալ սպանությանը:

Դատարանն ապացուցված է համարել, որ Հայկ Սուքիասյանը դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել, ինչի արդյունքում տուժողը մահացել է:

Դատարանը վերաորակել է Հայկ Սուքիասյանի արարքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 104 հոդվածի 1-ին մասով, այլ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Հայկ Սուքիասյանը դատապարտվել է 6  տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, տուժողի իրավահաջորդն ու ամբաստանյալի շահերի այն ժամանակվա պաշտպան, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Մեղադրող դատախազը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդը  խնդրել էին առաջին ատյանի դատարանի կողմից Հայկ Սուքիասյանի արարքի վերաորակումը անհիմն համարել, Հայկ Սուքիասյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար: Դատախազը միջնորդել էր Հայկ Սուքիասյանին դատապարտել 10 տարի ազատազրկման:

Գլխավոր դատախազի տեղակալն իր բողոքում անդրադարձել էր նաև Հայկ Սուքիասյանի նկատմամբ նշանակված պատժի ակնհայտ մեղմությանը և խնդրել էր արարքի վերաորակում չկատարելու դեպքում խստացնել սահմանված պատիժը՝ նշանակել կատարած արարքին համաչափ պատիժ:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը մի շարք պահանջներ էր թվարկել՝ մեղսագրված արարքում արդարացնել իր պաշտպանյալին կամ նրան մեղավոր ճանաչել անզգույշ սպանության կամ՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանության համար, սահմանել մեղմ պատիժ, կիրառել պայմանական դատապարտություն և Հայկ Սուքիասյանին ազատ արձակել:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Պապոյան, Ռ. Բարսեղյան, Մ. Պետրոսյան կազմով, մեղադրող դատախազի, տուժողի իրավահաջորդի և ամբաստանյալի շահերի պաշտպանի բողոքները մերժել է: Բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ պատիժը խստացնելու առումով:

Դատարանը Հայկ Սուքիասյանին մեղավոր  է ճանաչել մահվան ելքով ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և, մեկ տարով խստացնելով պատիժը, նրան դատապարտել է 7 տարի ազատազրկման:

Կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքներ են բերել          ՀՀ գխավոր դատախազի տեղակալը, ամբաստանյալի շահերի այն ժամանակվա պաշտպան Գ. Հովհաննիսյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լ. Ասլանյանը:

Գլխավոր դատախազի տեղակալն անհիմն է համարել առաջին ատյանի դատարանի կողմից Հայկ Սուքիասյանին մեղսագրված արարքի վերաորակումը: Ըստ բողոքաբերի՝ Հայկ Սուքիասյանը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է տուժողի հետ և իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրան: Հասցված հարվածների քանակը, դրանց տեղակայումը կենսական կարևոր օրգանի՝ սրտի շրջանում, օգտագործված դանակը, ըստ բողոքաբերի, վկայում են ամբաստանյալի՝ տուժողին սպանելու դիտավորության մասին: Բողոքաբերը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նույնպես արարքի վերաորակումը համարել է անհիմն: Պահանջել է ամբաստանյալի արարքը որակել որպես դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ու նշանակել խիստ պատիժ:

Ամբաստանյալի շահերի այն ժամանակվա պաշտպան, փաստաբան Գ. Հովհաննիսյանը նույնպես համարել է, որ իր պաշտպանյալի արարքը սխալ է որակվել, տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական: Տուժողի կողմից Հայկ Սուքիասյանի նկատմամբ կատարվել է հանրորեն վտանգավոր ոտնձգություն, որից նա պաշտպանվել է, ու նրա գործողությունները պետք է գնահատվեն որպես  անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ անզգուշորեն կատարված: Հայկ Սուքիասյանի արարքը կարող էր որակվել որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված կամ անզգույշ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108 կամ 109 հոդվածով: Պաշտպանը խնդրել է բեկանել կայացված դատական ակտերը, կայացնել արդարացման դատական ակտ կամ Հայկ Սուքիասյանին մեղավոր ճանաչել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված կամ անզգույշ սպանության համար, նշանակել օրենքով սահմանված նվազագույն պատիժ ու բավարարվել փաստացի նրա կրածով կամ՝ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան:

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Սուքիասյանի արարքը վերաորակելով, իսկ վերաքննիչ քրեական դատարանը այդ վերաորակումը օրինական գնահատելով՝ թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ ամբաստանյալի շահերի պաշտպանի կողմից առաջ քաշված դիրքորոշմանը՝ արարքը անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարելու վերաբերյալ, վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի անդրադարձել, չի գնահատել փաստաբանի վկայակոչած փաստարկները, մինչդեռ, ըստ Վճռաբեկ  դատարանի՝ ամբաստանյալի նկատմամբ ոտնձգության առկայության կամ բացակայության հարցի պարզաբանումը էական նշանակություն ունի արարքի ճիշտ որակման համար:

Վճռաբեկ դատարանը  բեկանել է ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Ներկայումս այս գործով ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպան Բակուր Օհանյանի միջնորդությունը և ամբաստանյալ Հայկ Սուքիասյանի նկատմամբ նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է իրականացվի  միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Սակայն փաստաբանը ահազանգում է, որ Դատապարտյալների հիվանդանոցում արգելանքի տակ գտնվող, ծանր հիվանդություններով, այդ թվում՝ թոքային հիվանդությամբ տառապող իր պաշտպանյալի կյանքը կորոնավիրուսային համավարակի ներկա պայմաններում վտանգի տակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում