Անհետ կորած 18-ամյա Էրիկ Խաչատրյանը երևացել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութում

Անհետ կորած 18-ամյա Էրիկ Խաչատրյանը երևացել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութում

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների արած տեսանյութին, որում երևում է անհետ կորած համարվող հայ զինծառայող։

Ըստ պատգամավորի՝ գերեվարված զինվորը 18 ամյա Էրիկ Խաչատրյանն է, ում հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 12-ին։

«Էրիկը կռվել է Ջաբրայիլում։ Պարզ չէ անգամ՝ այս տեսանյութը երբ է արվել։ Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Զոհրաբյանը նշել է, որ արդեն դիմել է միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։

«Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք», - գրել է նա։

Նոյեմբերի 22-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ նոյեմբերի 13-ից անհետ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել։ Շուշիի անտառներից միայն մեկ վիրավոր ոստիկան է գտնվել ողջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---