Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Բաբկեն Տեր Գրիգորյանն այցելել է Հայաստանի Մխիթարյան կենտրոն

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն այցելել է Հայաստանի Մխիթարյան կենտրոն: Ինչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեռևս անցած շաբաթ նախարարի պաշտոնակատարն ընդունել էր կենտրոնի տնօրինությանը, քննարկվել էին առկա խնդիրներն ու լուծման ճանապարհները, Տեր Գրիգորյանը կենտրոն այցելության հրավեր էր ստացել:

Ապրիլի 15-ին նախարարի պաշտոնակատարը շրջայց է կատարել Ժառանգավորաց դպրոցում, կենտրոնի մատուռում և գրադարանում, ականատես եղել դասապրոցեսին, կարճ զրույցներ ունեցել սաների հետ, դպրոցի գրադարանին գրքեր նվիրել:

Այնուհետև դպրոցի սաները հյուրերին ներկայացրել են փոքրիկ միջոցառում, ասմունքել են, հանդես եկել պարային և դաշնամուրային կատարումներով:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նշել է. «Այն, ինչ տեսա այստեղ, ինձ շատ ուրախացրեց: Ես էլ տարիներ առաջ եղել եմ Մխիթարյան դպրոցի սան, և ոգևորիչ է, որ նույն ավանդույթները, դաստիարակությունը շարունակվում են հայրենի հողի վրա: Վստահաբար մենք մեր համագործակցությունը կշարունակենք»:

Այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև կենտրոնում գտնվող Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանի հետ: Զրույցը ծավալվել է միաբանության կողմից ձեռնարկված Հայոց ցեղասպանությանը նախորդած և հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հրատարկության շուրջ, որն ընդգրկելու է վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»-ը: Մատենաշարի մի մասն արդեն հրատարակվել է, հատորներում ներկայացված 2666 հոդվածներում անդրադարձ է կատարվում 1894-1896 թթ․ համիդյան կոտորածներին, Ադանայի կոտորածին, Հայոց ցեղասպանությանը և այդ կոտորածների անմիջական հետևանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում