Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեծ քաղաքներում կյանքը բարձրացնում է երջանկության մակարդակը:
Չնայած տարածված կարծիքին, թե մեգապոլիսներից հեռու հանգիստ, չափավոր կյանքը երջանկության բանալին է, Կալիֆոռնիա նահանգի համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի գիտնականները ապացուցել են, որ կյանքից բավարարվածության մակարդակի վրա դրական ազդեցություն է ունենում, ընդհակառակը, մեծ քաղաքում կյանքի մոլեգին ռիթմը: Այս մասին հաղորդում է Independent-ը:
Գիտնականները հավելել են, որ թեև մեծ քաղաքում կյանքը ուղեկցվում է սթրեսի և անհանգստության ավելի բարձր մակարդակով, այնուամենայնիվ, ամենօրյա հոգսերը, ակտիվ կենսակերպը, ինչպես նաև զբաղվածությունը բարձրացնում են կյանքից բավարարվածության մակարդակը: